Հարգելի ընթերցող, այսօր իմ առաջին գրառումն եմ անում…
Չգիտեմ ինչից սկսեմ, ու չգիտեմ` արդյո՞ք սկսելը ճիշտ է… միգուց շարունակե՞մ: Ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, որ կար մի կայք ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ խորագրով, որը գործում ԷՐ www.akumb.lux.am հասցեում: Հիմա այն չկա: Ավելի ճիշտ կա, բայց չի գործում, քանի որ կայքի մեջ կան թերի արված որոշ ԲԱՆԵՐ: Հա, իմիջիայլող, ԲԱՆԵՐ բառը շատ եմ օգտագործում: Հա.. վերադառնանք կայքին: Մի խոսքով ինձ ճանաչում են էնտեղից, որ ես ստեղծագործող եմ, գրում եմ որոշ բարդ ու թեթև նոթեր… մանրամասն… կիմանաք հետո` ընթացքում կավելացնեմ որոշ ստեղծագործություններ:
Ծանոթանանք անծանոթների հետ… Իմ անունը Վարդան է, մականունս` V-ICON: Մականունիս (ոչ թե ՄԱԿԱՆՎԱՆՍ) բացատրությունը հիմա չեմ ասի.. Հետո միգուցե: Սովորում եմ ու աշխատում… ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ… դա լավ է, ՉԷ՞:
Դե լավ… բավարարվենք այսքանով: Սա էլ թող լինի ԲԱՑՈՒՄԸ կամ որոշների համար գուցե ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ:
Լավ եղեք, ու հիշեք, որ ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏ Է…
Լավ ես անում ապե
Բարևակարոտանամակագիր !
Իսկ երբ պետք է վերջապես կարդանք քո տպագիր առաջին գիրքը?
Սոն ջան, պլանավորումը շարունակվում է