Վերադառնում եմ…

Իմ` վերադարձող պոետիս մտքում
Որքա~ն բառեր են սպասում պոռթկալուն,
Ու մերկ մարմնիս ողջ զորությունով
Այն երեք տառը, որ այսքան տարի հանգիստ չեն տալիս,
Դաջում եմ ահա ձախ ուսիս վրա,
Որ գոնե սրտիս էլի մոտ լինեն:

Նոր ընկերուհուս անունն եմ գրում հնի փոխարեն`
Ծոցամատյանիս անվանացանկում,
Թե… Իբր փոխվեց կյանքս լիովին…

Իսկ սիրտս, միտքս, վերքս ո՞վ փոխի,
Կամ թե… Ինչի՞ հետ, ո՞ւմ սիրտ ու մտքի,
Ո՞ւմ վերքերն առնեմ իմի փոխարեն,
Օտար վերքերը գուցե չցավե՞ն…

Իսկ ես քայլում եմ իմ թոհուբոհում,
Իմ հետքերն ահա նման են արբած մարդ-ուրվականի…

Իմ` վերադարձող պոետիս ոտքի
Թարմ հետքերն անգամ չեն էլ նկատվում…

Բայց ես քայլում եմ,
Գալիս եմ, որպես մի նոր վերադարձ…

2 Responses to “Վերադառնում եմ…”

  1. Ցհիլլը says:

    Laaavn er, ed erbvanic es sksel im masin banastexcutyunner grel@? :) (karcum em amen inch asaci)

  2. Aram says:

    Sirum em senc banastexcutjunner, lavn er )

Leave a Reply






Վճարված գովազդ ::