Այ մարդ բա մեկը չլինի՞ ասի “Այ Վարդան, այ մարդ, հերիք ա էդքան նստես էդ կոմպի դեմը…”: Չէ, բա սաղ հանգիստ, սիրուն, համեստ մարդ են տեսել, առիթից ուզում են օգտվեն: Արա դե սիրում եմ էլի ես բլոգս, գրում-գրում եմ էլի գրելու բան ա մնում: Համ էլ կարդացողն ո՞վ ա, երևի մենակ ես եմ մտնում ադմին պանելից սպամ-կոմմենտներս ջնջում: Լոլ…
Հա իմիջայլոց, տեսնես ԼոԼ ինչ ա նշանակում ու արդյոք չկա դրա հայերեն տարբերակը, ասենք օրինակ` ուահա
)
Հա լավ, վերադառնամ բուն թեմային, ինչպես սիրում եմ արտահայտվել, “Էկեք չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել”:
Մի խոսքով էսօր ահավոր գժվել եմ: Առավոտ քշերով ժամը 9-ին զանգում են քնից հանում ու էն էլ իմ արձակուրդի օրերին, դա արդեն ԱՆՆԵՐԵԼԻ ա իմ կողմից: Ես, հարգելիներս, արձակուրդիս օրերին քնում եմ գիշերվա 3-ին կամ 4-ին ու սիրում եմ երկար քնել, հատկապես առավոտվա կողմերն ընկած ժամերին: Բայց արի ու տես, որ էսօր չգիտես խի մարդուն պետք էր էտ նկարը ու հատկապես առավոտվա 9-ին: Այ մարդ դե քնեք էլի Ձեր համար… Կամ եթե քնել չեք սիրում, թողեք գոնե ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ քնեն… մենք էլ ենք մարդ. մենք էլ աչքեր ունեն… բա մեկը չլինի՞, որ ասի “Աչքդ լու~ս, էսօր հոգնած չես էրևում”… Ես մեղք ունե՞մ, որ…
Ու~ֆ լավ է…