Էհ…Տե’ր Աստված… Էս ո՞ւր ես մեզ տանում

Friday, October 2nd, 2009

00053aey Ուրեմն ինչից սկսեմ… Հեռվից գամ երևի:

Ընկերներիցս մեկի հետ ակումբ էինք գնացել, ավելի ճիշտ նա հրավիրել էր ակումբ, ես էլ ընկերակցեցի: Մի խոսքով ակումբից դուրս եկա, քայլում էի պրոսպեկտով/Մաշտոցի պողոտա/, ու իմ առջև նկատեցի երկու թմբլո ոտքեր` մինչև պորտային հատվածները բաց: Ճիշտ ա, յուբկա կոչեցյալ կար հագին, բայց ավելի լավ էր ընդհանրապես չհագնել, քան նմանը հագնել:

Բնականաբար “գեղեցկուհուն” անցնելիս/աբգոն անելիս/, շրջվեցի, որ հայավարի զննեմ ու առաջ անցա, բայց զգացի, որ հետևիցս ինչ-որ ձայն էկավ:

Ասում եմ “Ի՞նչ”, սա էլ թե.”Էս դիմացի գնացող աղջկա ոտքերի արանքով կռազ էլ կանցնի”: Նայում եմ դիմացի աղջկան, նորմալ աղջիկ ա, ուղղակի մարդու ուտքերը մի քիչ ծուռ են… Հիմա ինչ անենք…

Ուրեմն էս պո*նիկը չի մտածում իրա թմբլո, ծայրից ծայր բաց ոտքերի մասին, սրան նրան ա ձեռ առնում…

Էհ.. Տեր Աստված, եթե նմանները պիտի արդեն խոսելու իրավունք ունեն, և դեռ մի բան էլ ավելին` բերանը լկտիաբար բացեն, մի հարց պիտի տամ քեզ. “Էս ո՞ւր ես մեզ տանում”:

Էլ չպատմեմ, թե սրա հետ խոսակցության շարունակությունը ոնց եղավ, բայց էն որ սրա նմանները մենակ պիտի անհագուրդ սեքսի մասին խոսեն, ու վերջ… ՍԱ ՀԱՍՏԱՏ:

Աստված, հետևի գառներիդ, իրար միս են ուտում…

Կանգնի’ր, ժամանակ

Friday, October 2nd, 2009

Կանգնի’ր, ժամանակ,
Ձեռքս դրել եմ քո զարկերակին,
Որ արագ չանցնես իմ կյանքի ուղով:
Կես լուրջ, կես կատակ
Քեզ համոզել եմ, որ սեր-կրակին
Սիրտ եմ խորովում` շաղախված հողով:
Գիտեմ, որ ինձ պես դու էլ չես ուզում
Ետ մնալ կյանքի սրընթաց վազքից,
Գիտեմ, որ ինձ պես դու էլ չես հուզվում
Անցյալ վշտերի կեղեքող ցավից:

Կանգնի’ր, ժամանակ,
Ձեռքս պարզել եմ քո ճանապարհին,
Որ կանգառ խնդրեմ գեթ մեկ րոպեով:
Գեթ մի ակնթարթ
Թող որ փաթաթվեմ քո մերկ ուսերին,
Թող որ հիանամ քո նուրբ վարսերով:
Հալվող մոմի պես
Փարվել եմ ուզում անգո մարմնիդ,
Չէ՞ որ դու եւ ես
Առանց մեկմեկու ապրել չգիտենք:

Կանգնի’ր ժամանակ,
Դու դեռ պետք ես իմ ապագա ցավին,
Որ մոռացվելու կարիք է զգալու:
Կանգնի’ր ժամանակ,
Ինքդ էլ գիտես, որ քո կորստյան
Ցավի պատճառով ես եմ սգալու…

Պատկերացրեք…

Friday, October 2nd, 2009

Պատկերացրեք տերև,
Որ դողում է քամուց
Ու գլորվում գետնին
Ստիպողաբար…

Պատկերացրեք անձրև,
Որ հորդահոս գալիս,
Ու թրջում է խոնարհ,
Չոր տերևին…

Պատկերացրեք հիմա
Երկու սիրող սրտեր
Լրիվ պատահաբար
Կանգ են առնում հանկարծ
Մեր տերևի սրտին:

Պատկերացրեք տերև,
Թեկուզ խոնավ արդեն,
Բայց և փշուր-փշուր
Գետնին թափված…

Պատկերացրեք աշուն…

Ինչքան համեստ ես, էնքան գլխիդ նստում են…

Friday, October 2nd, 2009

Ուրեմն որոշել եմ/տոեսծ շուտ էի որոշել, բայց հաստատակամորեն ի կատար եմ ածելու/ սրանից հետո ամեն մեկի էրեսին չծիծաղեմ, ինձ դնեմ “սարի սմբուլի տեղ” ու ՖՍՅՈ: Հերիք եղավ բոլ եղավ, սուս եմ մնում, առիթավորվում են հարգարժան պատվիրատուները:

Չեմ պատմելու, թե ինչ ա էղել, ես էդքան ոչ “ներվի” ունեմ, ոչ էլ մի առանձնապես ցանկություն էդքանը նորից հիշելու: էտ ո՞վ ա ասել. “Բոլոր պատվիրատուներին պետք ա մեծարել, որովհետեը իրանք քեզ հաց ու ջուր են տալիս…”: ՍՈՒՏ Ա… պետք ա ոտքը տրորես, հլը մի հատ էլ ձեռքն էնքան ուժեղ սեխմես բարևելիս, որ մոռանա դաժէ ինչի համար ա զանգել ու հոգնած հալիդ քեզ հասցրել քաղաքի կենտրոն /որտեղ իմիջայլոց որոշները ՈՉ ՀՈԳՆԱԾ վիճակում զբուսնում էին/: Ու տեսնես երբ են մարդիկ վերջապես հասկանալու, որ էտ անտեր դիզայնը սաղին չի կարա դուր գա, դաժե ԱՍՏՎԱԾ որ ԱՍՏՎԱԾ ա, մեկա, սաղին հո դուր չի՞ գալիս…

Բայց չէ~, ոմանց թվում ա, եթե դիզայներ ես կամ ծրագրավորող, պիտի էնպես սարքես, որ ԲՈԼՈՐԸ հավանեն: Բա չասե՞ս… Տո դու էլ, քո սայթն էլ, քո… /մատերիցա նե սլեդուետ/: Հլը մի բան էլ հեչ որ էդքան ԱՆՀԱՎԱՆ են, բերում ա ուրիշին համեմատում հետս… Չէ.. բալես… դու պիտի շեֆ լինես, որ ոչ մեկի քիթ-մունաթի տակ չընգնես…

Ուռոդներ………….!

Սպիտակ թղթի նման…

Thursday, October 1st, 2009

Մատներս սպիտակ թղթին “նկարում են” ՈՉԻՆՉ-ը: Այն նույն ոչինչը, որի անունն է միայն մնացել, բայց ինքը լեցուն է ամեն ինչով: Այդ նույն ոչինչն է, որ ինձ ստիպում է քեզ տեսնելիս խոսել միայն մտքում: Այդ նույն ոչինչն է, որ մտքիս մեջ պոեմներ է ստեղծում, իսկ թղթին պատկերվում դատարկության տեսքով: Հենց նա է, որ հայելու պես դրոշմվել է ներսումս` ինձ դարձնելով իր պես…դատարկ…բայց և լեցուն ամեն ինչով:

Ու թե կանգնեցնես ձեռքիս շարժումը, որն օրենքով պիտի ոչինչը նկարեր, կտեսնես, որ իրականում այդ դատարկ թղթին այբուբենի երեք տառ կողք-կողքի կանգնած, սառած աչքերով նայում են քեզ… Ու թե “աչքերն են մարդու ամենաթաց տեղը”, ուրեմն ես լրիվ չորացել եմ: Որովհետեև նույնիսկ աչքերս են հիմա քամու պես չոր… Հիշո՞ւմ ես, դու ինձ թևեր նվիրեցիր` դեպի հավիտենություն թռչելու համար, ուրեմն իմացիր, որ այդ թևերը քո գնալուց հետո չեն գործի: Ուստիև, ո՞ւմ են պետք դրանք: Եթե որպես հիշատակ պիտի պահեմ, ես կուզեի, որ այդ հիշատակը քո գոյ-ից մի մասնիկ լիներ: Ու թևերն այդ նույնքան չոր են հիմա, որքան աչքերս, որ “օրենքով” պիտի ամենաթաց տեղսլինեին:

Հարցեր…Հարցեր, որ իրենց ընկերոջը չեն գտնում քո պատասխանների մեջ: Գուցե նրանք ստեղծված են առանց ընկեր ապրելու համար: Իսկ ե՞ս… Իմ անունը ոչ ՀԱՐՑ է, ոչ էլ ԴԱՏԱՐԿ ԹՂԹԻ ԿՏՈՐ, որ մեկի համար դատարկ է, մյուսի համար երեք տառ:

Գիտե±ս… Ինչ էլ անես, դու արդեն իմ մեջ ես, սրտիս մեջ: Ու գնալուց նույնիսկ մի խնդրիր, որ քեզ հանեմ այնտեղից: Որովհետև եթե ծրագրավորման լեզվով ասեմ, իմ սիրտը STACK է: Նրա մուտքն ու ելքը նույն տեղից է,իսկ դա նշանակում է, որ առաջին մտնողը դուրս է գալիս ամենավերջում… Դու արդեն մտել ես… Հերթը ես չեմ սահմանում…Հերթը վաղուց սահմանված է…

Դուրս արի, եթե կարող ես… Բայց ես քեզ չեմ օգնի:

Հիշո՞ւմ ես…Դու փետուր էիր, իսկ ես փորձում էի քեզ որսալ: Անընդհատ փախչում էիր ինձնից…Մերթ նեղանում ու թաքնվում էիր մի անկյունում, իսկ ես փնտրում էի ու փնտրում քեզ… Հետո, երբ գտնում էի, խնդրում էի, որ էլ ինձնից չնեղանաս ու չթաքնվես… Դու ոչինչ չէիր ասում…Եվ քանի դեռ ես չեմ ընտելացել քո լռության այբուբենին, ինձ համար այդպես էլ անհաս կմնան քո լուռ-բառերի իմաստն ու գեղեցկությունը: Ես քո լռությունն ընկալում էի այս սպիտակ թղթի նման… Այն մեկի համար դատարկ է, մյուսի համար`երեք տառ…

Հիշո՞ւմ ես…

Նվիրվում է Ա.Մ.-ին: Այս ստեղծագործության հիման վրա կա նաև ֆլեշ անիմացիա, այն կարող եք քաշել այստեղից:

Էջեր: Նախ 1 2

Վճարված գովազդ ::