Ճիշտն ասած, էս վերջերս չէի հասցնում բլոգիս մեջ գրել, բայց էսօրվա ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ հետո մի տեսակ էլի էն էնտուզիազմը մտավ մեջս, ասեց “Ախպեր արի համաձայնվի,որ շատ լավ էր”: Բայց ես ասում եմ. “Չէ… լավ չէր… ՄԱՀ ԷՐ…”: Հասկացողը հասկացավ ասածս…չհասկացողն էլ հասկացավ իրա ուզած ձևով… ՄԻ ԽՈՍՔՈՎ… Գլուխ գովալ չլնի… ասեք. “Դե Նեոմեդիան ա կազմակերպել հավաքը, ինքն էլ պիտի տենց ասի, որովհետև Նեոմեդիայից ա…”:
Չեմ ուզում գրել մանրամասն, թե ով ինչ ասեց, ով ինչով պատասխանեց առաջինի ասածին: Թե չէ կստացվի կինոյի սցենար… (more…)