Ճիշտն ասած, էս վերջերս չէի հասցնում բլոգիս մեջ գրել, բայց էսօրվա ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ հետո մի տեսակ էլի էն էնտուզիազմը մտավ մեջս, ասեց “Ախպեր արի համաձայնվի,որ շատ լավ էր”: Բայց ես ասում եմ. “Չէ… լավ չէր… ՄԱՀ ԷՐ…”: Հասկացողը հասկացավ ասածս…չհասկացողն էլ հասկացավ իրա ուզած ձևով… ՄԻ ԽՈՍՔՈՎ… Գլուխ գովալ չլնի… ասեք. “Դե Նեոմեդիան ա կազմակերպել հավաքը, ինքն էլ պիտի տենց ասի, որովհետև Նեոմեդիայից ա…”:
Չեմ ուզում գրել մանրամասն, թե ով ինչ ասեց, ով ինչով պատասխանեց առաջինի ասածին: Թե չէ կստացվի կինոյի սցենար…
Ներկաների ճշգրիտ թվականի մասին չեմ ասի, մոտավոր 40-50 հոգի հավաքվել էին “ԳՈՐԾՔ ՍՊԸ”-ի սեմինարների սրահում, ու փաստորեն էնպես ստացվեց, որ մեր ընտրած տեղը փոքր էր էդքան մարդու համար, ու… ցավոք սրտի մի 10 հոգի կանգնած էին մնացել…(ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ՆԵՈՄԵԴԻԱՅԻ ԱՆՈՒՆԻՑ):
Դե քանի որ հավաքվածներից շատերը բլորգերներ էին, հետևաբար հետաքրքիր քննարկումներ եղան, իրարամերժ շատ կարծիքներ` յուրաքանչյուրն իր հիմնավորումներով /դե բլոգերները տենց են /… Բայց կարևոր հանգամանքներից մեկն էն էր, որ … լավ է… չասեմ: Ուզում եք իմանաք, միացեք Բլոգերների ակումբի Ֆեյսբուքյան խմբին կամ հետևեք ուրիշ բլոգերների բլոգների թարմացումներին:
Մնացեք բարյավ, սիրելիներդ իմ… Սպասենք արձագանքներին…
Հա Վարդ ջան, ես էլ եմ գոհ հանդիպումից ու ընդհանրապես հանդիպման ժամանակ տեղի ունեցած զրույցներից:
Հուսով եմ, որ շուտով էլ կունենանք հանդիպման արդյունավետության հետ կապ ունեցող շատ լավ պրոդուկտ, որն էլ կներկայացնենք հասարակությանը և բլոգերներին. այն ինչի մասին խոսվեց հանդիպման ժամանակ…