Նոր Տարվա առաջին նվերս…

Monday, December 28th, 2009

FastClick.am : The Best Provider!Նոր Տարվա առաջին նվերիս մասին այսօր տեղեկացա SMS-ով, բառացիորեն մեջբերում եմ. “Լինելով 3 ամսից ավել մեր պարտաճանաչ բաժանորդ, վայելեք հունվարի 1-ից փետրվարի 1-ը FASTCLICK XXL առանց հավելավճարի, ինչպես նաև անակնկալ նվեր”:

Ճիշտ ա, մի քիչ քերականորեն սխալ ձևակերպված նախադասություն էր, բայց իմաստն ա կարևոր: Տեղեկացնեմ, որ “FASTCLICK XXL” տարիֆին համապատասխանում է 2048 կբիթ/վրկ download և 512կբիթ/վրկ upload արագությամբ ինտերնետ կապը, այնինչ հիմա ես օգտվում եմ “FASTCLICK L” տարիֆից (512/256), որի համար վճարում եմ ամսեկան 10.000 դրամ: (more…)

Բլոգերներին` խորհրդի կարգով…

Tuesday, December 22nd, 2009

Պարզվում է` հաքերները ստեղծել են WORDPRESS համակարգը “ջարդելու” նոր մեթոդ: Իրականում մեթոդի հիմքը օգտագործվում էր շատ վաղուց, բայց հիմա այն կատարելագործվել է: Հիմքում ընկած է դեռ շատ հնուց արդեն սովորական դարձած բրուտ-ֆորս հարձակումը: Ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ բրուտ-ֆորսի ժամանակ հաքերը փորձում է ավտոմատացված ծրագրի օգնությամբ փորձել բոլոր հնարավոր գաղտնաբառերը և գտնել, թե որն է համապատասխանում տվյալ բլոգին: Իսկ ի՞նչ են մոգոնել ա’յս անգամ…

Նույն բրուտ-ֆորսն է, բայց կատարելագործված այն իմաստով, որ հիմա արդեն աշխատում է ոչ թե ծրագիր, այլ սկրիպտ, որը տեղադրվում է ինչ-որ սերվերի վրա և միանգամից նշանակետ է տրվում ոչ թե մեկ բլոգ, այլ բազմաթիվ բլոգներ: Այս դեպքում սկրիպտը փորձում է գաղտնաբառ գտնել բոլոր տրված բլոգների համար և տվյալները պահել բազայում:

SANS Internet Storm Center-ը նշում է, որ բրուտ-ֆորս հարձակումները մեծ տարածում ունեին մինչ այժմ, իսկ այս նոր կատարելագործված տարբերակն արդեն այլ հարթակի վրա է բարձրացնում մեթոդի վտանգավորությունը:

Իսկ ի՞նչ եմ առաջարկում ես: Եթե մինչև հիմա վտանգ կար, հիմա արդեն այդ վտանգը քառապատվել է, և ժամանակն է.

  1. Որպեսզի բլոգերները իրենց բլոգների գաղտնաբառերը դարձնեն ԴԺՎԱՐ հիշվող, իմաստ չունեցող բառեր և արտահայտություններ: Ցանկալի է օգտագործել 8-ից ավելի սիմվոլներ, որտեղ կլինեն գոնե մեկ հատ մեծատառ, գոնե մեկ հատ փոքրատառ, անպայման լինեն թվեր և հատուկ նշաններ: Ավելի լավ պատկերացնելու համար բերեմ գաղտնաբառի օրինակ` Yo19agil$: Ճիշտ է, այս գաղտնաառը հիշելը դժվար է, բայց այսպիսի գաղտնաբառով Ձեր բլոգը պաշտպանելը բարձրացնում է Ձե’ր անվտանգ է:
  2. Որպեսզի արգելափակեք Ձեր բլոգի ադմինիստրացիոն հատված մուտք գործելու ֆորմայում տվյալներ մուտքագրելու քանակը: Այս հարցում Ձեզ կօգնեն պլագինները, որոնցից մեկը ես կառաջարկեմ, բայց եթե ԴԵՄ ԵՔ, փնտրեք նմանատիպ պլագիններ, բայց ուշադիր եղեք, որպեսզի այն wordpress-ի կայքում միջինից բարձր վարկանիշ ունենա, այլապես հենց այդ պլագինը կարող է բաց տեղեր ունենալ: Ես առաջարկում եմ տեղադրել Limit Login Attempts պլագինը, որի ռեյտինգը 4.5 միավոր է /5 միավորից/: Թե ինչպես տեղադրել այս պլուգինը, կարդացեք այստեղ, իսկ ես մի քանի բառով ասեմ, որ այս պլուգինը թույլ է տալիս ադմինիստրացիոն հատվածից սահմանափակել փորձարկումների քանակը, մուտք գործողներին ցույց է տալիս, թե քանի տարբերակ է մնացել փորձելու համար, դե իսկ սահմանված թիվն անցնելուց հետո այդ IP-ն արգելափակվում է և Ձեզ, որպես ադմինիստրատոր, էլ.նամակ է ուղարկվում, որտեղ նշվում է, որ կայք ներխուժելու փորձեր են եղել:

Դե ինչ… այսքանը: Ապահով եղեք, պաշտպանեք Ձեր ունեցածը:

Հայկական սոցիալական ցանցեր… Համեմատություն

Saturday, December 19th, 2009

Այսօր որոշեցի ուսումնասիրություն անել և համեմատությունների տեսքով նկարագրել հայկական սոցիալական ցանցերը: Իհարկե դրանք շատ չեն, քանի որ “գերհզոր” համադասարանցիների կայքն իր ողջ “գեղեցկությամբ” կլանել է մերոնց: Ամեն դեպքում գուցե իրականում հայկական սոցիալական ցանցեր շատ կան, բայց ես ուզում եմ համեմատել իրար հետ դրանցից ընդհամենը երեքը` druzja.am, hayutyun.am, hayland.am:

social-networks

Երկար-բարակ չգրեմ, միանգամից անցնեմ ուսումնասիրությանս: (more…)

ԲԼՈԳԻ ՕՐ` գիտե՞ք արդյոք այդ տոնի մասին

Friday, December 18th, 2009

an_10ՈՒշադիր նայեք այս փոքրիկ նկարին… Ոմանք այնտեղ կտեսնեն 3108 թիվը, իսկ ոմանք` կկարդան Blog բառը:

Իսկ գիտե՞ք արդյոք, որ 2005թվականից սկսած, օգոստոսի 31-ը (31.08) տոնում են “ԲԼՈԳԻ ՕՐ”-ը: Ավելին, երբ առաջին անգամ 2005 թվականին տոնեցին այդ օրը, դրանից հետո միանգամից Գուգլը ինդեքսացրեց 30.000 նոր էջեր, իսկ 2007 թվականին հենց այդ օրը նաև կազմակերպվեց “Best Of Blog 2007″ ամենամյա մրցանակաբաշխությունը: (more…)

Վիրուսոտ անտիվիրուս…

Thursday, December 17th, 2009

Շատ հետաքրիրք դեպք եմ երեկ տեսել կոմպիս մեջ:

Վերջին ժամանակներս կոմպս շատ դանդաղ էր աշխատում, ու ես երեկ որոշեցի փոխել անտիվիրուսս, որովհետև Dr.Web-ն արդեն ինձ չէր գոհացնում, ու բացի դրանից, շատ էր ծանրաբեռնում իր անիմաստ սերվիսներով… (more…)

Էջեր: 1 2 Հաջ

Վճարված գովազդ ::