Ինչ եղավ Ծաղկաձորում…

Դեկտեմբերի 11-13-ը Ծաղկաձորում սեմինար քննարկման էինք` “Բլոգինգ. Բլոգի ղեկավարման էթիկա” թեմայով: Էհ. էլ որն ասեմ, էլ որը… Շատ լավ անցավ, էնքան լավ, որ այդ երեք օրը իմ կարծիքով քիչ էր: Ես դա հասկացա վերջին օրը, երբ բոլորն  էնքան բան ունեին ասելու, որ թվում էր` մի տաս օրվա կուտակված խոսքեր էին բոլորի մոտ: Ժպիտով հայաքցներն ու միանշանակ լավ կարծիքը այդ օրերի հանդեպ անպակաս էին բոլորի մոտ:

Այդ երեք օրերը Ծաղկաձորի Երիտասարդական Կենտրոնի 4-րդ հարկի բոլոր սենյակներում “շուխուռ” էր` նույնիսկ գիշերները, երբ “Մաֆիա” խաղացողները, բոլորը կարմիր խաղաքարտերով, անվերապահորեն կասկածում էին արդեն բոլորին, նույնիսկ իրենք իրենց:

Մի խոսքով, առաջին իսկ օրվա ծանոթացումից հետո, ես ներքուստ շատ գոհ էի “Համահայկական Երիտասարդական Միջազգային Կենտրոն” հիմնադրամի անդամներից, որ ես ել եմ մասնակցում այդ սեմինարին:

Խոսեցինք, բանավիճեցինք, քննարկեցինք livejournal-ի “հայկական համայնքի” մասին, որոշները հենց այդ օրերին ինտեգրվեցին այդ “համայնքին”` սպասելով “Pigh“-ի խոստացած մեկ ավել հղմանը:

Տիգրան Տերտերյանը, իմ խորին համոզմամբ միանշանակ խաղաց “կարմրական խաղ”` սկսնակ ու արդեն հայտնի բլոգերներին ներկայացնելով wordpress համակարգի լավ ու վատ կողմերը:

Դե, մենք էլ, ներկայացրեցինք ArmFeeds.com-ը և պատասխանելով բլոգերների ու ոչ բլոգերների հարցերին, հուսով եմ “լուսավորեցինք” այս համակարգի վերաբերյալ որոշների մոտ առաջացած “մութ” հարցերը:

Երևի այսքանը, ու հույս ունեմ Google-ը այս գրառումս վատ չի ընդունի` բազմաթիվ հղումների համար…

P.S.

Շնորհակալություն Քրիստինե Ասատրյանին շատ լավ կազմակերպչական հմտություններ ցուցաբերելու համար, իսկ Արինա Սարգսյանին և Մարինե Թեքնեջյանին` “Մաֆիա” խաղը գերազանց վարելու համար… :-D

3 Responses to “Ինչ եղավ Ծաղկաձորում…”

  1. iReporter says:

    Շատ լավ էր մեկնաբանված ամեն ինչ ՎաՌԹ ջան: լրիվ դրական արձագանքներ ու ասոցիացիաներ են ու ինձ թվում ա էդ բոլորի մոտ ա տենց…

  2. anna says:

    Ծաղկաձորի բլոգիգի մասին գրած նյութերից ամենալավն էր: Բացի, իհարկե, լայվում իմ գրածից:ՃՃՃՃՃ Դե ես համեստությամբ չեմ տառապում:Ճ

  3. :ՃՃ Հա Աննա ջան, շնորհակալ եմ, իրոք քո գրածն էլ էր շատ լավը, բայց ոնց հասկացել եմ, դեռ կիսատ էիր գրել… ասում էիր, որ դեռ շարունակելու ես թեման… թե՞ սխալ եմ հասկացել

Leave a Reply






Վճարված գովազդ ::