Վիրուսոտ անտիվիրուս…

Շատ հետաքրիրք դեպք եմ երեկ տեսել կոմպիս մեջ:

Վերջին ժամանակներս կոմպս շատ դանդաղ էր աշխատում, ու ես երեկ որոշեցի փոխել անտիվիրուսս, որովհետև Dr.Web-ն արդեն ինձ չէր գոհացնում, ու բացի դրանից, շատ էր ծանրաբեռնում իր անիմաստ սերվիսներով…

Հանկարծ մտքովս անցավ փորձարկել այնպիսի անտիվիրուս, որը երբևէ չէի փորձել ու որի մասին դեռ շատերը տեղյակ չեն: Փորփրեցի համացանցը և տարբեր կայքերում տեղադրված լավագույն անտիվիրուսների տասնյակների 2-3 տեղերում գտա ինձ համար անծանոթ, բայց հետաքրքիր անուն ունեցող BitDefender անտիվիրուսը:

ԱրագՍեղմում(FastClick) պրովայդերս ինձ թույլ տվեց մոտավորապես 20 րոպեում ներբեռնել 90MB արխիվը, որի մեջ այդ անտիվիրուսն էր: Այդ ընթացքում հասցրեցի ջնջել DrWeb-ս ու անհամբեր սպասել նոր “օգնականիս”:

Շուտով ամեն ինչ պատրաստ էր, ու տեղադրեցի անտիվիրուսս: Ամեն ինչ ընթացավ գերազանց` չհաշված այն, որ տեղադրումից հետո անտիվիրուսը թարմացրեց իր բազան մոտ 50MB-անոց արխիվով:

Ու ինչն էր հետաքրիրք… Ամենահետաքրիրն այն էր, որ երբ անտիվիրուսս ստուգում էր համակարգչիս ֆայլերը, ինձ համար անսպասելիորեն, DrWeb-ի արկղում(folder) գտավ վարակված ֆայլեր…

Հեհ… տեսնես իրանք իրար հետ չունե՞ն, թե՞ իրոք “վիրուսոտ անտիվիրուս” էի օգտագործում մինչև էդ…

Հ.Գ. Լավ եմ անում` հղումներով եմ գրում, Գուգլ ջան… Ես գիտեմ, իմ անտիվիրուսն ու իմ պրովայդերը…

One Response to “Վիրուսոտ անտիվիրուս…”

  1. iReporter says:

    Կեցցե իրարատյաց անտիվիրուսները :) ))))
    վերջը շատ լավն էր ապ ջան: Գուգլը քեզ չի մոռանա ….

Leave a Reply






Վճարված գովազդ ::