ՈՒշադիր նայեք այս փոքրիկ նկարին… Ոմանք այնտեղ կտեսնեն 3108 թիվը, իսկ ոմանք` կկարդան Blog բառը:
Իսկ գիտե՞ք արդյոք, որ 2005թվականից սկսած, օգոստոսի 31-ը (31.08) տոնում են “ԲԼՈԳԻ ՕՐ”-ը: Ավելին, երբ առաջին անգամ 2005 թվականին տոնեցին այդ օրը, դրանից հետո միանգամից Գուգլը ինդեքսացրեց 30.000 նոր էջեր, իսկ 2007 թվականին հենց այդ օրը նաև կազմակերպվեց “Best Of Blog 2007″ ամենամյա մրցանակաբաշխությունը:
“Բլոգի օր” տոնի մասնակից-բլոգերների “պարտականությունները” ահա այսպես է սահմանում տոնի վերաբերյալ պաշտոնական կայքը: Այդ օրը յուրաքանչյուր մասնակից-բոլգեր`
- Պետք է բացահայտի իր համար մինչ այդ անհայտ եղած գոնե 5 հատ նոր բլոգներ և տեղեկացնի դրանց մասին,
- Այդ 5 բլոգների տերերին` բլոգերներին, պետք է տեղեկացվի, որ իրենց բլոգն է ընտրվել որպես օրվա բացահայտում,
- Գրել առանձին հոդված, որի մասին կպատմվի այդ 5 բլոգներից յուրաքանչյուրի մասին` անպայման հղումներով:
- Հրապարեկել այդ հոդվածը միայն և միայն օգոստոսի 31-ին (ոչ ուշ և ոչ շուտ),
- Ստեղծել նոր ԱՄՊ (TAG)` BLOG DAY անունով, օգտոգործելով հղումներ դեպի http://technorati.com/tag/BlogDay2008/ և http://www.blogday.org:
Դե, իսկ այս ամենից հետո արդեն կարելի է մի լավ խմել` ով ինչ խմիչք կնախընտրի:
Երևի այսքանը, մնում է սպասել 2010 թվականի օգոստոսի 31-ին` մի լավ խմելու առիթ կլինի
:
ես խմելու հետ չունեմ, բայց եթե պարելու ձև կա` գալիս եմ
)))))))
Ռուզ ջան, կգտնենք պարելու տեղ… տակ Շտո սպասում ենք միասին օգոստոսի 31-ին
[...] by Shushan on Օգոստոս 30, 2010 Մի օր Վարդան Գրիգորյանի բլոգն էի տնտղում, ու իմացա, որ օգոստոսի 31-ը աշխարհում [...]