December 28 |2009

Նոր Տարվա առաջին նվերս…

Tagged Under : , , , , ,

FastClick.am : The Best Provider!Նոր Տարվա առաջին նվերիս մասին այսօր տեղեկացա SMS-ով, բառացիորեն մեջբերում եմ. “Լինելով 3 ամսից ավել մեր պարտաճանաչ բաժանորդ, վայելեք հունվարի 1-ից փետրվարի 1-ը FASTCLICK XXL առանց հավելավճարի, ինչպես նաև անակնկալ նվեր”:

Ճիշտ ա, մի քիչ քերականորեն սխալ ձևակերպված նախադասություն էր, բայց իմաստն ա կարևոր: Տեղեկացնեմ, որ “FASTCLICK XXL” տարիֆին համապատասխանում է 2048 կբիթ/վրկ download և 512կբիթ/վրկ upload արագությամբ ինտերնետ կապը, այնինչ հիմա ես օգտվում եմ “FASTCLICK L” տարիֆից (512/256), որի համար վճարում եմ ամսեկան 10.000 դրամ: Փաստորեն ամբողջ հունվար ամիսը 10.000 դրամով ես կվայելեմ 2 մեգաբիթանոց արագություն… ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ: Էլ չեմ ասում անակնկալ նվերի մասին, որն ի դեպ, ճշտեցի: Նվերս 1GB-անոց ֆլեշ է: Ստեղ են ասել. “Չեղած տեղից բադրջանն էլ ա միրգ”:

Շնորհակալ եմ պրովայդերիս: Մեռնեմ ես իրա ԱՆԿՐԿՆԵԼԻ ջանին:

Հ.Գ. Հենց նոր SPEEDTEST.NET-ը իմ ինտերնետի արագությունը ստուգեց և ինձ տվեց հետևյալ թվերը`

speedtest

Փաստորեն կապս արդեն արագացրել են… ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ՈՒՌԱԱԱԱԱԱ!!!!

 Պոստը գրելիս լսում էի` Edmond Dantes feat. Oz - No Way Back (Tune Brothers Remix)

Comments:

(2) posted on Նոր Տարվա առաջին նվերս…

Post a comment