Թե մեղքս միայն
Մեկ անգամ տեսած նուրբ ուրվագծիդ սիրահարվելն էր,
Թող գիժ համարեն չսիրողները…
Թե մեղքս միայն
Չգրկած գիրկդ մանկան ջերմությամբ փառաբանելն էր,
Թող գիժ համարեն սառնարյունները…
Թե մեղքս միայն
Ձեռքդ ձեռքիս մեջ նույնիսկ չսեղմած սեր խոստանալն էր,
Թող գիժ համարեն անհավատները…
Բայց “կույր” աչքերով
Իմ սիրող սիրտը քեզ նվիրելը թե մեղք համարես,
Այդժամ հիրավի ես կխենթանամ…
Vard jan!!! Gerazanca!!!
lurj chei mtatsum vor senc karas stexcagorces:)
karanq grakan-gexarvestakan parberakan hratarakenq qo antip gortserov:))))
Մերսի Արտ ջան, դե երբեմն մուսաս գալիս ա. գրում եմ
) երեկոյի մասին կարելի ա մտածել…
Լավն էր… Թամամ ստեղծագործ հոգի ունես, հա։ՃՃՃ
Vard jan pastoren kargin siraharvel es, es el asem inchi es gnalov aveli niharum! tsxeln el dra hamar ches toxnum?
Shaaaaaaaaaaaat lavn er!!!!!!!!!!!!!!!!!