Բոլորն էլ ինչ-որ բանից սկսում են ինտերնետի հետ իրենց ծանոթությունը: Այսօրվա օգտվողների համար սկիզբն արդեն դրված է. օդնոկլասնիկը չի թողնի, որ դուք ապրեք առանց ինտերնետի հետ ծանոթանալու: Իսկ 2001-ին, երբ ես 8-րդ դասարանում էի, ոչ մի օդնոկլասնիկ էլ չկար:
Դպրոցը նոր համակարգիչներ էր ստացել, և վերջապես ազատվել էինք սովետական БК համակարգիչներից: Մենք իհարկե առաջինը չէինք, որ օգտվում էինք այդ համակարգիչներից, բայց մեզանից տարիքով մեծերից ընդհամենը մի քանիսն էին հետաքրքրվում դրանցով:
Երբ հերթը հասավ մեր դասարանին, ես անտարբեր չմնացի: Ու երբ մեր կենսաբանության դասատուն ասում էր “Հեսա կգնաք ձեր չոր թվերով կապրեք”, ես միևնույն է համոզված էի, որ իմ թվերը չոր չեն լինի:
Մի խոսքով km.ru կայքի չաթ-ն առաջին տեղն էր, որ մենք դասարանցիներով մտնում էինք ու խոսում ռուս աղջիկների հետ: Հետո ինչ-որ ՄԱՆԳՈ-ի նման բառ էր, չեմ հիշում, նման անունով մի ինտերնետ խանութ կար, ու քարտեր էր տալիս, ես էլ գրանցվել էի, ու փոստով ուղարկեցին: Քարտը երկար ժամանակ պահում էի գրպանումս, չնայած որ հաշվի վրա ընդհամենը 20 միավոր կար, ու ամեն ամիս 5 միավոր կայքը իբր նվիրում էր: Իսկ ես մեծ հույսեր ունեի որ որոշ ժամանակ անց կկարողնամ 3000 միավորանոց ինչ-որ բան առնել:
Հա, մոռացա նշել, որ km.ru-ի մի աղջկա սիրահարվել էի: Զանգում էի, խոսում էինք, ռուսերենս էի զարգացնում
: Դե հետո ի՞նչ, հետո մի օր էլ նա չուզեց հետս խոսել ու տենց պրծավ-գնաց: Եվ ես, “խորին վշտով” ինձ նվիրեցի ուսմանը:
Համակարգչային կենտրոն ունեինք դպրոցում, որտեղից էլ հենց ինտերնետ էինք մտնում, ու կենտրոնի աշխատակիցներից մեկը “վեբ դիզայն գիտեր”: Մի օր էլ, երբ ես նրան խնդրեցի ինձ սովորեցնել, նա միանգամայն լուրջ հայացքով ասաց. “Գրանցվիր պարապմունքներին, վճարիր ու կսովորես”: Ու ես կրկնակի խորին վշտով ինձ նվիրեցի ընդունելության քննության պարապմունքներին:
Ընդունվեցի, ու հենց առաջին բանը որ արեցի, համակարգչիս մեջ տեղադրեցի FrontPage ծրագիրը և սկսեցի քրքրել: Ու քրքրումներիս առաջին ցուցադրական արդյունքն եղավ դեռևս այն ժամանակ գերհայտնի freenet ցանցում իմ կայքը, որտեղ տեղադրեցի իմ բանաստեղծությունները (մանկուց այդ տաղանդը մեջս զգացել էի
): Մոռացա նշեմ, որ այդ ընթացքում km.ru-ն մոռացվեց, ու ես արդեն “չաթ էի անում” հայ աղջիկների հետ` erevan.august4u.ru կայքում:
Էդպես տարիներն անցան, ես արդեն հմտանում էի վեբ դիզայնի մեջ, փոխվում էին նաև չաթ-երը, որտեղ ես ժամանակ էի անցկացնում: Իրար հետևից հայտնվեցին titan.am, skizb.am ու մի շարք իրար նման ու նույն դվիժոկով աշխատող չաթ-երը, որոնցից բոլորում ես կայի, ու ակտիվ “գործունեություն էի ծավալում”: Հետո եկավ մի շահ, որ ես ու ընկերներս որոշեցին մեր սեփական կայքը ստեղծել, որը կունենա նաև չաթ: Անվանեցինք այն mult.am և սկսեցինք chat.mult.am-ի ՓիԱռ-ային գործունեությունը:
Չգիտեմ կարդացողներից քանիսն է եղել նշածս չաթերում, բայց երևի գիտեք, որ այս չաթերում կար SU (Super User) պաշտոն: Ու մենք մեր չաթում մի քանի հոգու նվիրեցինք այդ պաշտոնները` ակնկալելով նրանց կողմից մարդկանց ներքաշում:
Էհ… mult.am-ում ընդհամենը սկսեց աշխատել չաթը, քանի որ մնացած մասը ուղղակի չէի հասցնում սարքել:
Լավ ժամանակներ էին, անհոգ էի ու ամեն ստից բանից ուրախանում էի:
Եվ ահա մի օր հասկացա, որ ես ուզում եմ DJ դառնալ: Որտեղից որտեղ ծանոթացա Վարդան Պապիկյանի հետ (CJ VARDAN անուն ուներ էն ժամանակ), որոշեցինք երկուսով պրոյեկտ կազմել: Երկար չգրեմ, մի խոսքով ստեղծեցինք պրոյեկտը` NUCLEAR անունով, կայքը սարքեցինք ու… Ու հովանավոր գտնելու ճանապարհին մենք հասկացանք, որ ավելի լավ կլինի զբաղվել վեբ կայքերի պատրաստմամբ:
Էդպես էլ ստեղծվեց Սեկտոր Ստուդիան, հետո …բազմաթիվ վերանվանումներից հետո, եկանք հասանք NEOMEDIA-ին:
—- Էստեղ գնաց գովազդը —-
Ո՞վ կպատկերացներ, որ DIAL-UP կապով այդքան հիացած իմ նման տղան, հիմա չի բավարարվի 512 Կբիթ/վրկ. սիմետրիկ արագությամբ, ու կկնքի պայմանագիր FastClick-ի հետ` 1024 Կբիտ/վրկ սիմետրիկ արագության համար, և ընդհամենը 11.000 դրամով:
—- Գովազդի վերջ —-
Հիմա երևի չեք պատկերացնում, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիշողություններս էնքան հաճելի էն ու պատկերավոր, որ ուզում եմ նորից մի երկու-երեք օրով գնալ հին ժամանակներ: Երանի կարողանայի:
Հեյ գիդի ժամանակներ Վարդ ջան, 2007, ամառ… դիջեյություն, էլեկտրո երաժշտություն…
))) projectnuclear.im.am կարծեմ չէ՞… հետո, վեբ կայքեր, մեկը մեկից տաղանդավոր…
Che Vrd!!! ProjectNuclear.Im.am cher. karcem nuclear23.im.am er
)) arden moracel em
))
Vard, mi ban el yes patmen im Parapants kyanqic:)))) En jamanak night clubum henc DJ ei ashxatum u gisher@ 5in gortsic heto havaqvum einq u ashxatakazmov mtnum einq koxqi inet club@u mIRC-i chat@ gnaaaac:)))) u @ndhanuri mej einq tjjjjcnum, privat shat qich einq xosum:))) u sksum einq enqan grel vor avtomat server@ durs er qcum mez, u mer nick@ bloc en anum 24 jam!urish nickov urish inet clubic mtnum einq u tenc enqam minch erkri dostupner pakvum obshi serveric:))))
u nickers ein-dj tolst, ToLsT, lenin papi, qeri baldomero, simpo txa, Jocker, mozmbiki hay, 666boy, u tenc eli:))))
Արտ ջան, փաստորեն գուցե և mIRC-ում էլ ենք երբեևէ խոսացել: Չնայած ես mIRC հազվագյուտ եմ մտել: