Որոշեցի “TOP 10″ անունով մի հետաքրքիր բաժին դնել բլոգիս մեջ: Իմաստը շատ պարզ է` ՏՏ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԵՐԳԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 10-ՅԱԿՆԵՐ (իմ գնահատականով ու ըստ իմ ճաշակի): Դե ինչ… Բացումը տրված է, և ահա առաջին TOP10-ը` HACK SONGS:
10-րդ հորիզոնականում գտնվում է մի երգ, որի անունն է “ХАКЕР ВАСЯ”: Երգի սկիզբն էր շատ հետաքրքիր, իսկ ընթացքում որոշ տեղեր նույնիսկ հոգնեցնում էր, դրա համար էլ դնում եմ վերջին հորիզոնականում`
9-րդ հորիզոնականում նույն/հիփ-հոփ/ ոճի մեկ այլ երգ է, որի սիզբն էլի շատ հետաքրքիր էր, ընքացքն էլ ոչինչ, ուղղակի բառերը ուշադիր պետք ա լսել`
8-րդ հորիզոնականը զբաղեցրեց ինձ մոտ մեկ այլ, ավելի թեթև ոճ: Կիթառի լարերը հանգստացնում էին ինձ, իսկ բառերը վատը չեին: Ինքներդ գնահատեք “Невидимый хакер” անունով երգը`
7-րդ հորիզոնական վերադառնում է RAP ոճը, ռիթմը շատ լավն ա: Գնահատեք “Хакер Миша”-ին`
6-րդ հորիզոնականում կտրուկ փոխում ենք երգի ռիթմը, ու … լավ, շատ չերկարացնեմ, լսեք “Песенка компьютерных хулиганов” երգը, բայց հույս չունենաք, որ պարելու եք`
6. Песенка компьютерных хулиганов
Կարծես թե անցանք ճանապարհի կեսն ու պետք է մի քիչ հանգստանանք` շարունակելու համար, բայց ես գիտեմ, եթե հիմա գնամ հանգստանալու, էլ չեմ գա էսօր, և ուրեմն չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել ու լսենք 5-րդ հորիզոնականում գտնվող “О хакере” երգը, որի ոճը բավականին տարբերվում է մնացածներից`
4-րդ հորիզոնականում ՌՈՔ-ն է տիրում
Ավելի ճիշտ ես կասեի ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՌՈՔ
Ինքներդ լսեք`
4. Хакер (и сломан мой пароль…)
Լավագույն եռյակը բացում է մի երգ, որին ես անվանում եմ МЕДЛЯК, իսկ իրականում երգիչն իր երգը շատ պարզ անվանել է “Ты – хакер”`
Ցավով պետք ա նշեմ, որ իմ սիրած ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՃԻՆ պատկանող “В сеть…” երգը ստիպված էի կանգնեցնել 2-րդ հորիզոնականում, որովհետև բառերն այդքան էլ պարզ չէին
Նախքան առաջին հորիզոնականին անցնելը, խորհուրդ կտայի նորից վերհիշել 10-ից մինչև 2-րդ հորիզոնականները, որից հետո նոր լսել հաղթողին: Երգն այնքան հաջող է, որ բառերից նույնիսկ միանշանակ չէ, որ երգը այս ոլորտի մասին է: Այնուամենայնիվ Монолит խումբն իրենց երգը շատ պարզ անվանել են “Хакер”:
Տեղադրում եմ նաև այս երգի Յութուբյան վիդեոն`
Եթե նշված երգերից ինչ-որ մեկի բառերը ուզեք, քոմենթներում գրեք, բառերը կդնեմ :Դ
Շտ լավ բան ես մտածել: Անփորձանք
Մերսի Շուշ ջան :Դ
Ապեր, հաքինգ-սթայլդ շնորհավոր, լավ էլ թոփ ես ներկայացրել
) լրիվ քո ոճի մեջ ա