Թեժ Տասնյակի թեման շարունակում եմ, այս անգամ արդեն ներկայացնելով WordPress համակարգի վրա պատրաստված և .am դոմենային տիրույթում գտնվող կայքերի տասնյակը` ըստ որոշ կրիտերիաների:
10-րդ հորիզոնականում ներկայացնում եմ fashionblog.am կայքը, որը գտնվում է ամենավերջում, քանի որ բլոգում գրում են տրանսլիտ հայերենով
Շարունակում ենք, և 9-րդ հորիզոնականում է գտնվում դարձյալ տրանսլիտ հայերենով գրվող ևս մեկ բլոգ` paparazzi.am, որը մի հորիզոնական բարձր է, քանի որ նախորդի համեմատությամբ գոնե դիզայնը գեղեցիկ է:
Տրանսլիտային բլոգների եռյակը փակում է համեմատաբար ավելի հայտնի kamoblog-ը` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
Կիսատրանսլիտային վիճակում է գտնվում նաև dejavu.am կայք-բլոգը, որը հենց այդ ԿԻՍԱ-կարգավիճակի համար էլ իմ տասնյակի 7-րդ հորիզոնականում է:
6-րդ հորիզոնականում է գտնվում երգիչ ՄԻՇՈ-ի կայքը, որը նույնպես WordPress-ով է հավաքված, ընդ որում` երկլեզու:
6. www.misho.am
Լավագույն 5-յակը բացում է Հայկական ՏՏ Նորությունների պոևտալ armtech.am կայքը:
Հաջորդ հորիզոնականը զբաղեցնում է կարճ ժամանակում բավականին մեծ հայտնիություն ձեռք բերած bravo.am-ը, որը իհարկե հայերեն է, բայց միայն շոուբիզնեսի մասին է:
4. www.bravo.am
Ահա և հասանք լավագույն եռյակին: Իսկ այն բացում է ոչ-շոուբիզնեսային նորությունների վերաբերյալ ամենաօրյա ռեպորտաժների ireport.am մեգաբլոգը:
2-րդ պատվավոր հորիզոնականը բաժին հասավ ԿԱՐԳԻՆ-ին`
Եվ իհարկե, շարունակելով հումորային թեման, պետք է ուրախությամբ նշեմ, որ 32-ի կայք-բլոգն իմ կողմից ավելի բարձր գնահատվեց ու զբաղեցրեք հաղթողի պատվավոր տեղը` 1-ին հորիզոնականը
1. www.32.am
—
Հ.Գ. Դե ինչ, այս անգամն էլ անցավ, բայց հույսներդ մի կտրեք, դեռ քանի-քանի անգամներ են գալու: Եվ Ձեր բլոգը նույնպես կհայտվնի այս բաժնում…