Այս գրառումս նվիրում է լուսանկարիչներին, ովքեր բազմաթիվ անգամներ փորձել են նկարել գեղեցիկ տեսարժան վայրը, բայց տուրիստների ներկայությունը փչացրել է կադրը:
Ձեզ օգնության կգա Photoshop CS3-ը: Ինչ անել, որպեսզի նկարում չլինեն ավելորդ մարդիկ կամ կենդանիներ?
Հարմարեցրեք ֆոտոխցիկը իր կանգնակներին (штатив), նույն դիրքում նկարեք 10-15 նկարներ, որոնցում իհարկե մարդկանց դիրքերը փոփոխվում են, իսկ տեսարժան վայրը մնում է նույն դիրքում:
Այնուհետև Photoshop-ում մտեք File > Scripts > Statistics , բացվող պատուհանում, որտեղ գրված է “Choose Stacks Mode”, ընտրեք “Median”: Եվ վերջ…
Արդյունքում Photoshop-ը Ձեր նկարը կկարգավորի ու Դուք կստանաք տեսարժան վայրի նկարն առանց որևէ խանգարող տեսարանների` մարդկանց, կենդանիների և այլն…
