Ուսումնասիրում ենք հայկականը

Sunday, August 29th, 2010

Գրառումներից մեկի կարծիքների մեջ Վահագի առաջարկով փորձեցի ուսումնասիրել MyFriends.am հայակական սոցիալական ցանցը: Ահա ներկայացնում եմ մտորումներս.

Ուրեմն սկսեմ նրանից, որ կայքը կառուցված է BoonEx ընկերության կողմից ստեղծված Dolphin համակարգի վրա, որն ի դեպ ունի մի քանի տարբերակներ` անվճար և լիցենզավորված: Լիցենզավորված տարբերակի ընդմիշտ լիցենզիան արժե 300$: Սա այդքան էլ մեծ գումար չէ, եթե իհարկե ցանց արդարացնի սպասումները: Ինչևէ, MyFriends.am կայքում չտեսա դեպի այդ ընկերություն տանող հետադարձ հղում, որը հուշում է լիցենզիայի գոյության մասին: Ինչու եմ սրա մասին գրում, որովհետև եթե համակարգը լիցենզավորված է, ուրեմն անվտանությունն ինչ-որ չափով ապահովվում է լիցենզավորող կազմակերպությունը: Բայց… MyFriends.am կայքի առաջին էջը, բավականին տարբերվում էր  BoonEx-ի կողմից ցուցադրվող դեմո տարբերակի առաջին էջից: Ասեմ ավելին` դեմո տարբերակի դիզայնը բավականին հաջող էր: Ներկայացնեմ երկու պատկեր, ինքներդ համոզվեք. (more…)

Ինչ է ռեգուլյար արտահայտությունը և ինչպես այն ուտել

Tuesday, July 27th, 2010

Ռեգուլյար արտահայտությունները շատ կարևոր են վեբ ծրագրավորողների համար: Նրանք հնարավորություն են տալիս գտնել, ճանաչել և հարկ եղած դեպքում փոփոխել ինչ-որ տեքստ, բառեր, կամ պարզապես սիմվոլների հաջորդականություններ: Այս գրառմանս մեջ ուզում եմ անդրադառնալ մի քանի հատ առավել շատ օգտագործվող ռեգուլյար արտահայտություններին:

Սկիզբ

Բազմաթիվ սկսնակ ծրագրավորողների համար շատ դժվար է հասկանալ, առավել ևս հիշել ռեգուլյար արտահայտությունների շաբլոնները, բայց երբ սկսում ենք ուսումնասիրել նրանք և գտնել օրինաչափություններ, ամեն ինչ դառնում է շատ հասկանալի: Նախքան ավելի բարդ բաներին անցնելը, ուզում եմ գրել, թե ինչից է ամեն ինչ սկսվում: Ուշադիր նայեք ստորև բերված աղյուսակը. (more…)

5 օգտակար խորհուրդներ PHP-ից

Sunday, July 18th, 2010

Նույնիսկ երկար տարիներ PHP լեզուն օգտագործելուց հետո էլ, կան ֆունկցիաներ, որոնց մասին մենք տեղյակ չենք: Այդ ֆունկցիաների մեջ լինում են այնպիսինները, որոնք շատ կարևոր են, և քանի որ PHP-ի ձեռնարկները ոչ բոլորն են կարդում, և բացի դրանից այդ ձեռնարկներում ոչ բոլոր ֆունկցիաների մասին է գրված, ուստիև հարկ է լինում ինքնակատարելագործվել:

Ուզում եմ ներկայացնել PHP-ի 5 օգտակար ֆունկցիաներ, որոնք գուցեև Ձեզ արդեն պետք են եկել, ու Դուք ստիպված եք եղել ինչ-ինչ մեթոդներով շրջանցել դրանց:

(more…)

Ինչպես նկարել տեսարժան վայրը, առանց տուրիստների

Wednesday, June 23rd, 2010

Այս գրառումս նվիրում է լուսանկարիչներին, ովքեր բազմաթիվ անգամներ փորձել են  նկարել գեղեցիկ տեսարժան վայրը, բայց տուրիստների ներկայությունը փչացրել է կադրը:

Ձեզ օգնության կգա Photoshop CS3-ը: Ինչ անել, որպեսզի նկարում չլինեն ավելորդ մարդիկ կամ կենդանիներ?

Հարմարեցրեք ֆոտոխցիկը իր կանգնակներին (штатив), նույն դիրքում նկարեք 10-15 նկարներ, որոնցում իհարկե մարդկանց դիրքերը փոփոխվում են, իսկ տեսարժան վայրը մնում է նույն դիրքում:

Այնուհետև Photoshop-ում մտեք File > Scripts > Statistics , բացվող պատուհանում, որտեղ գրված է “Choose Stacks Mode”, ընտրեք “Median”: Եվ վերջ…

Արդյունքում Photoshop-ը Ձեր նկարը կկարգավորի ու Դուք կստանաք տեսարժան վայրի նկարն առանց որևէ խանգարող տեսարանների` մարդկանց, կենդանիների և այլն…

Բլոգերներին` խորհրդի կարգով…

Tuesday, December 22nd, 2009

Պարզվում է` հաքերները ստեղծել են WORDPRESS համակարգը “ջարդելու” նոր մեթոդ: Իրականում մեթոդի հիմքը օգտագործվում էր շատ վաղուց, բայց հիմա այն կատարելագործվել է: Հիմքում ընկած է դեռ շատ հնուց արդեն սովորական դարձած բրուտ-ֆորս հարձակումը: Ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ բրուտ-ֆորսի ժամանակ հաքերը փորձում է ավտոմատացված ծրագրի օգնությամբ փորձել բոլոր հնարավոր գաղտնաբառերը և գտնել, թե որն է համապատասխանում տվյալ բլոգին: Իսկ ի՞նչ են մոգոնել ա’յս անգամ…

Նույն բրուտ-ֆորսն է, բայց կատարելագործված այն իմաստով, որ հիմա արդեն աշխատում է ոչ թե ծրագիր, այլ սկրիպտ, որը տեղադրվում է ինչ-որ սերվերի վրա և միանգամից նշանակետ է տրվում ոչ թե մեկ բլոգ, այլ բազմաթիվ բլոգներ: Այս դեպքում սկրիպտը փորձում է գաղտնաբառ գտնել բոլոր տրված բլոգների համար և տվյալները պահել բազայում:

SANS Internet Storm Center-ը նշում է, որ բրուտ-ֆորս հարձակումները մեծ տարածում ունեին մինչ այժմ, իսկ այս նոր կատարելագործված տարբերակն արդեն այլ հարթակի վրա է բարձրացնում մեթոդի վտանգավորությունը:

Իսկ ի՞նչ եմ առաջարկում ես: Եթե մինչև հիմա վտանգ կար, հիմա արդեն այդ վտանգը քառապատվել է, և ժամանակն է.

  1. Որպեսզի բլոգերները իրենց բլոգների գաղտնաբառերը դարձնեն ԴԺՎԱՐ հիշվող, իմաստ չունեցող բառեր և արտահայտություններ: Ցանկալի է օգտագործել 8-ից ավելի սիմվոլներ, որտեղ կլինեն գոնե մեկ հատ մեծատառ, գոնե մեկ հատ փոքրատառ, անպայման լինեն թվեր և հատուկ նշաններ: Ավելի լավ պատկերացնելու համար բերեմ գաղտնաբառի օրինակ` Yo19agil$: Ճիշտ է, այս գաղտնաառը հիշելը դժվար է, բայց այսպիսի գաղտնաբառով Ձեր բլոգը պաշտպանելը բարձրացնում է Ձե’ր անվտանգ է:
  2. Որպեսզի արգելափակեք Ձեր բլոգի ադմինիստրացիոն հատված մուտք գործելու ֆորմայում տվյալներ մուտքագրելու քանակը: Այս հարցում Ձեզ կօգնեն պլագինները, որոնցից մեկը ես կառաջարկեմ, բայց եթե ԴԵՄ ԵՔ, փնտրեք նմանատիպ պլագիններ, բայց ուշադիր եղեք, որպեսզի այն wordpress-ի կայքում միջինից բարձր վարկանիշ ունենա, այլապես հենց այդ պլագինը կարող է բաց տեղեր ունենալ: Ես առաջարկում եմ տեղադրել Limit Login Attempts պլագինը, որի ռեյտինգը 4.5 միավոր է /5 միավորից/: Թե ինչպես տեղադրել այս պլուգինը, կարդացեք այստեղ, իսկ ես մի քանի բառով ասեմ, որ այս պլուգինը թույլ է տալիս ադմինիստրացիոն հատվածից սահմանափակել փորձարկումների քանակը, մուտք գործողներին ցույց է տալիս, թե քանի տարբերակ է մնացել փորձելու համար, դե իսկ սահմանված թիվն անցնելուց հետո այդ IP-ն արգելափակվում է և Ձեզ, որպես ադմինիստրատոր, էլ.նամակ է ուղարկվում, որտեղ նշվում է, որ կայք ներխուժելու փորձեր են եղել:

Դե ինչ… այսքանը: Ապահով եղեք, պաշտպանեք Ձեր ունեցածը:


Վճարված գովազդ ::