Բոլորն էլ ինչ-որ բանից սկսում են ինտերնետի հետ իրենց ծանոթությունը: Այսօրվա օգտվողների համար սկիզբն արդեն դրված է. օդնոկլասնիկը չի թողնի, որ դուք ապրեք առանց ինտերնետի հետ ծանոթանալու: Իսկ 2001-ին, երբ ես 8-րդ դասարանում էի, ոչ մի օդնոկլասնիկ էլ չկար:
Դպրոցը նոր համակարգիչներ էր ստացել, և վերջապես ազատվել էինք սովետական БК համակարգիչներից: Մենք իհարկե առաջինը չէինք, որ օգտվում էինք այդ համակարգիչներից, բայց մեզանից տարիքով մեծերից ընդհամենը մի քանիսն էին հետաքրքրվում դրանցով:
Երբ հերթը հասավ մեր դասարանին, ես անտարբեր չմնացի: Ու երբ մեր կենսաբանության դասատուն ասում էր “Հեսա կգնաք ձեր չոր թվերով կապրեք”, ես միևնույն է համոզված էի, որ իմ թվերը չոր չեն լինի:
Բարև հարգելի ռադիոունկդնիրներ… մթուուու… ինչեր եմ ասում…Բարև սիրելի ընթերցողներ, երկար բարակ չգրեմ, պրոստԸ ասեմ, որ ԱՉՔԻՍ ես տեղն եմ բերել թե են ԴՈՐԻԱՆԸ ով ա: Ու ինչպես կյանքում շատ հաճախ պատահում ա, պատահաբար պատահում են պատահականություններ, որոնք պատահար են ստեղծում: Վերջը լավ… կիսաջրիկոտ վիճակներով ուզում եմ հայտարարեմ, որ ինքս ինձ համար համոզվեցի թե ով ա էտ ԴՈՐԻԱՆԸ, ինքս ինձ համոզեցի, որ նա հենց ՆԱ-յա..ու… ասեմ մենակ, որ ՆԱ, եթե իմ կասկածները ճիշտ են, Շատ Հին գելերից ա… վաաաաաաաաաաայ, բայց եթե էտի ճիշտ ա… ԱՄՈԹ իրան:
Մի խոսքով էսօրվա պոստս համարեք ցինիկ մի բան: Ախր Վրդոն ճիշտ էր ելի ասում…
Նոր Տարվա առաջին նվերիս մասին այսօր տեղեկացա SMS-ով, բառացիորեն մեջբերում եմ. “Լինելով 3 ամսից ավել մեր պարտաճանաչ բաժանորդ, վայելեք հունվարի 1-ից փետրվարի 1-ը FASTCLICK XXL առանց հավելավճարի, ինչպես նաև անակնկալ նվեր”:
Ճիշտ ա, մի քիչ քերականորեն սխալ ձևակերպված նախադասություն էր, բայց իմաստն ա կարևոր: Տեղեկացնեմ, որ “FASTCLICK XXL” տարիֆին համապատասխանում է 2048 կբիթ/վրկ download և 512կբիթ/վրկ upload արագությամբ ինտերնետ կապը, այնինչ հիմա ես օգտվում եմ “FASTCLICK L” տարիֆից (512/256), որի համար վճարում եմ ամսեկան 10.000 դրամ:
Գուցե շատերը ծանոթ չեն այս հասկացողության հետ, բայց արդեն վաղուց ուսումնասիրում եմ վեբ անվտանգության ոլորտը, և ինձ համար առաջնային խնդիրներից մեկը հենց ֆիշինգն է: Հենց այդ պատճառով էլ այսօր ուզում եմ մի քիչ գրել դրա մասին, և տեղեկացնել շատերին այս երևույթի վտանգների մասին:
Ի՞նչ է ֆիշինգը
Փորձեմ ոչ ֆորմալ տեսքով բացատրել այս երևույթի իմաստը:
Ճիշտն ասած, էս վերջերս չէի հասցնում բլոգիս մեջ գրել, բայց էսօրվա ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ հետո մի տեսակ էլի էն էնտուզիազմը մտավ մեջս, ասեց “Ախպեր արի համաձայնվի,որ շատ լավ էր”: Բայց ես ասում եմ. “Չէ… լավ չէր… ՄԱՀ ԷՐ…”: Հասկացողը հասկացավ ասածս…չհասկացողն էլ հասկացավ իրա ուզած ձևով… ՄԻ ԽՈՍՔՈՎ… Գլուխ գովալ չլնի… ասեք. “Դե Նեոմեդիան ա կազմակերպել հավաքը, ինքն էլ պիտի տենց ասի, որովհետև Նեոմեդիայից ա…”:
Չեմ ուզում գրել մանրամասն, թե ով ինչ ասեց, ով ինչով պատասխանեց առաջինի ասածին: Թե չէ կստացվի կինոյի սցենար…