SQL-ինյեկցիա Joomla com_jinc կոմպոնենտում

Monday, September 28th, 2009

Այս բացը, հնարավորություն է տալիս կայքի գրանցված անդամին կատարել տարբեր SQL հրամաններ: Բացը գոյություն ունի, քանի որ index.php-ում լավ չեն մշակվել «newsid» պարամետրի մուտքային տվյալները:

Ահա և Exploit-ը`

http://127.0.0.1/[path]/index.php?option=com_jinc&view=messages&newsid=1[blind]

SQL-ինյեկցիա Joomla Fastball Component-ում

Monday, September 28th, 2009

Բացը գտնվել է` Fastball 1.x (Component for Joomla)

Այս բացը, հնարավորություն է տալիս կայքի գրանցված անդամին կատարել տարբեր SQL հրամաններ: Այս բացը գոյություն ունի այն պատճառով, քանի որ index.php-ի մեջ լավ չեն մշակվել “league” պարամետրի մուտքային տվյալները (երբ “option”-ին տրվում է “com_fastball” արժեքը):

Exploit այդպես էլ չգտա:

SQL-ինյեկցիա` Joomla com_mytube կոմպոնենտում

Monday, September 28th, 2009

Այս բացը, հնարավորություն է տալիս կայքի գրանցված անդամին կատարել տարբեր SQL հրամաններ: Այս բացը գոյություն ունի այն պատճառով, քանի որ index.php-ում լավ չեն մշակել «Itemid» պարամետրի մուտքային տվյալները:

Ահա և Exploit-ը`

http://127.0.0.1/[path]/index.php?view=videos&type=member&user_id=X[blind]&option=com_mytube&Itemid=null

DJ V-ICON – ՍԵԹԵՐ

Sunday, June 21st, 2009

Քաշեք և լսեք նոր սեթերս`

1. DJ V-ICON – Everything is EMPTY (21 ր. 10վրկ, 29.1 Մբ)

2. DJ V-ICON – BABY COME HOME (22 ր. 41վրկ, 31.1 Մբ)

Մի նեղվիր ախպեր… Ամեն ինչ էլ լավ կլնի

Thursday, May 7th, 2009

“Ռեինկառնացիա” խումբը շատ եմ սիրում: Հատկապես այս նյութին համավերնագիր երգը:

Սովորաբար ՌԵԳԻ ոճը ոչ բոլորն են սիրում, իսկ ես… ես ուղղակի վայելում եմ ռեգի երաժշտության թեթևությունն ու պարգևած հանգիստը:

Եվ հետո… Կյանքին թեթև նայել ա պակասում մեր հայերին: Ինքս էլ շատ հաճախ ՆՅԵՌՎԱՅՆԱՆՈՒՄ եմ դժվարություններից կամ անզորությունից: Բայց հենց էդ պահին ռեգին լավ թարմացնում ու սթափեցնում ա: Առավելություններ էլի կան, օրինակ քանի որ ռեգի-ի մեջ երաժշտությունը ուշադրությամբ լսելը պարտադիր չէ, ստիպված բառերն ես ուշադիր լսում ու կան առօրեական տիպիկ նկարագրություններ այս ոճի երգերի բառերի մեջ:

Էհ….բացեցի սիրտս… սիրում եմ ՌԵԳԻ ու հատկապես Ռեինկառնացիա… ու կարող եմ ասել, թե ինչու… որովհետև այս ոճի մեջ ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏ Է….

Էջեր: Նախ 1 2 3 4 Հաջ

Վճարված գովազդ ::