Հիմա ընտրո՞ւմ ենք, թե՞ չէ…

Tuesday, May 12th, 2009

Վերջին ժամանակներս շատ ենք լսում ընտրությունների մասին: Ամենազարմանալին էն ա, որ մեր հայերը, միանգամից մոռացան էդքան հիշատակված ու սրան-նրան փնովելու առիթ տված մարտի 1-ի դեպքերը, և արդեն սկսում են տարվել գալիք ընտրությունները փնովելով, և հատկապես այս կամ այն թեկնածուի հասցեին կիսահայհոյանքներով խոսելը` մոռանալով, որ ընտրում ենք վերջ ի վերջո ոչ թե այս կամ այն թեկնածուին այլ այս կամ այն քաղաքական ուժը:

Մեկը լինի հարցնի մեր հայերին, ՀԻՄԱ ԸՆՏՐՈ՞ՒՄ ԵՆՔ, թե օգտագործում ենք ընտրությունները այլ նպատակներով:

Ասեմ, ես անձամբ չեմ ընտրելու, որովհետև ես իրավունք չունեմ ընտրելու` Երևանի գրանցում չունեմ: Բայց էկեք մտածենք ազգովի, բա հերիք չի՞ առիթից օգտվենք ու  բոլորին անխտիր եսիմ ինչ բառեր ասենք:

Ուղղակի եկեք մտածենք… վերջ ի վերջո ամեն ինչ բացահայտ է…


Վճարված գովազդ ::