Էսօր Ֆեյսբուքում խմբի հրավեր էի ստացել, մի վեբ կայքի ֆեյսբուքյան խումբ էր: Սովորությանս համաձայն հայկական կայքերն անպայման մտնում եմ: Ու նման մի սովորության համաձայն կամ բնազդաբար անպայման կայքի ամենաներքևում նայում եմ կայքը սարքողների անունները: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ…Երբ կարդացի դիզայների անունը: Հիշեցի մի քանի տարի առաջ, երբ նոր էի մտնում վեբ-ի ասպարեզ, ու էն ժամանակ դեռ ֆրինետն էր մզզցնում
, ես շատ-շատ էի հավանում մի աղջիկ վեբ դիզայների գործերը: Չգիտեմ ուրիշներին ինչքանով ա ծանոթ Thiternik անունը, բայց իմ մեջ դեռ “մանկութիւն”-ից տպավորվել էր, ու գիշերվա հազարին էլ վեր կացնեին, ասեին Թիթեռնիկն ով ա, անունն ինչ ա, միշտ էլ կպատասխանեի Էմմա Գրիգորյան /չնայած` ոչ մի կայքում հայերեն տառերով չեմ տեսել նրա անունը ու ավելի տպավորվել էր մեջս հենց լատինատառը. Emma Grigoryan /: Գովազդ չեմ համարի ու անպայման կնշեմ նրա գուցե ամենաառաջին, գուցե ոչ առաջին կայքի հասցեն` http://users.freenet.am/~thiter/ :
Պարզվեց Թիթեռնիկը վերջերս լավ էլ սոցիալական ակտվիություն ա ցուցաբերում, իսկ ինձ առիթ չի եղել նրան տեսնել, կամ էլ տեսել եմ, ու չեմ իմացել, որ դա ինքն ա: Ամենազարմանալին ինձ համար այն էր, որ ոչ մի տեղ չգտա նրա կայքի հասցեն: Գուցե չունի՞…
Մեկը մյուսի հետևից գտա նրա ԲլոգՍփոթյան և ԼայվՋրնլյան բլոգների հասցեները: Սովորությանս համաձայն չհավանեցի, երբ բլոգում գրում էր տրանսլիտ հայերենով, բայց դե…ստեղ էն ասել, քո հավանությանը սպասող էլ չկար: Շատ-շատ հավանեցի Ֆոտոդոմ-ի տիրությում գտնվող նրա ֆոտոկայքը ու Ֆեյսբուքյան նկարները: Եվ վերջում… Շատ զարմացա, երբ բլոգում ինչ-որ տեղ կարդացի, որ ամուսնացած է… Չնայած, եթե հիշողությունս չի դավաճանում… Նա պիտի որ իմ տարիքին լիներ… Հմ…այսինքն տանն ե՞մ մնացել…
Հանճարեղ Գուգլը Thiternik-ի մասին ողջ ինֆորմացիան կտա ցանկացած մարդու, դրա համար էլ ոչ մի ուրիշ հղում չեմ դնում նրա կայքերից
Բայց հիշողությունները հաճելի էին, որովհետև էն ժամանակ նա իմ ոգեշնչման աղբյուրն էր, ու նորից գտա
Չնայած ասեմ, որ համարյա ծանոթ էլ չենք