Շատ հետաքրիրք դեպք եմ երեկ տեսել կոմպիս մեջ:
Վերջին ժամանակներս կոմպս շատ դանդաղ էր աշխատում, ու ես երեկ որոշեցի փոխել անտիվիրուսս, որովհետև Dr.Web-ն արդեն ինձ չէր գոհացնում, ու բացի դրանից, շատ էր ծանրաբեռնում իր անիմաստ սերվիսներով… (more…)
Շատ հետաքրիրք դեպք եմ երեկ տեսել կոմպիս մեջ:
Վերջին ժամանակներս կոմպս շատ դանդաղ էր աշխատում, ու ես երեկ որոշեցի փոխել անտիվիրուսս, որովհետև Dr.Web-ն արդեն ինձ չէր գոհացնում, ու բացի դրանից, շատ էր ծանրաբեռնում իր անիմաստ սերվիսներով… (more…)
17.12.2009 Մտորումներս 1 Comment
Բլոգում պոստ գրելիս ամենադժվարը առաջին նախադասություն գրելն ա: Բայց ոնց հասկցաք, արդենք սկսել եմ: Так что գնացի~նք:
Էրեգ իրիկունը ուղեղս մի բան մոգոնեց… էլի… Ես դրան կանվանեմ “Հայացք դեպի իմ ապագան”:
Մտածում էի, ինչ լավ կլիներ, եթե ինտենրետ մտնեի մտովի: Ասենք, քնած ժամանակ, կամ թեկուզ ուղղակի աչքերս փակեմ ու պատկերացնեմ օրինակ ireport.am-ը: Աչքիս առաջ գան էդ կայքի վերջին գրառումները, հետո ասենք սեղմեմ ինչ-որ հոդվածի վրա (մտովի), ու “բացի” էդ հոդվածն ամբուղջությամբ: Հետո նոր TAB բացեմ վիրտուալ FireFox-իս մեջ, ուրիշ սայթի հասցե հավաքեմ… ու տենց: Մի խոսքով էսքան հավաքելը հոգնացնում ա ու ժամանակատար ա: Կամ թեկուզ ես պոստը գրելն էլ վիրտուալ լիներ էլի…
Ուրիշ “խորացում” ասեմ… Սրա մասին շատ վաղուց էինք խոսում ես ու ընկերս` Վարդան Պապիկյանը: Մտածում էինք, որ շուտով ժամանակը կգա ու էսպիսի արտահայտությունները ծիծաղելու չեն լինի.”Վարպետ, մինչև hotlist.am ինչքանով կտանե՞ս”, կամ օրինակ սենց հայտարարություններ կլինեն. “Ուղիղ չվերթ ireport.am -> hotlist.am -> neomedia.am -> ireport.am ընդհամենը 15000 դրամով, միայն մեր հարմարավետ վիրտու-ինքնաթիռներով(virtu-bus)”:
Էսպիսի շատ նորամուծություններ շուտով կլինեն մեր կյանքում, ես համոզված եմ ու անհամբեր սպասում եմ դրան… Երանի գան էդ ժամանակները:
10.12.2009 Մտորումներս 2 Comments
Վարպետ կանգառում պահեք… վայ դե շուշուտ իջեք էլի… թե չէ էս դեմի 55-ը սաղ պասաժիռներիս տարավ…
Ախչի լսի, հեսա հեռախոսիս փողերը պրծնում են, սայթից դուրս եմ գալիս, համ էլ մատերս հոգնել են գրելուց, հասնեմ խանութ լիցքավորման քարտ կառնեմ, լիցքավորեմ ու գրեմ… Հա մՌութս, բայց նայի չուշանաս, էսօր Գագոս ասել ա գալու ա մեր շենքի մոտ, կարողա պատուհանից նայեմ, մեջը կլնես որ պատմեմ ոնցն ա…
Սմբո բարի օր, Ապե են ավտոյի հարցն ինչ եղա՞վ, արա հո չե՞ս գժվԷ, Նանուլենց արդեն ասել եմ Սևանի համար, վաղը պոկվում ենք: Լավ ազիզ, տես ինչ ես անում, բան արա բան ըլնի…
Աշոտիկ բալես, հլը մամային ասա ինչ ա՞ պետք, հեսա հասնում եմ մեր կանգառ, հաց-մաց, սոկ… Ապեր հլը տուր մամային… Գայուշ երեխեն պամպերս ունի՞….
Նար հլը նայի ինչ սիրուն շորիկ ա, կյանքս ուզում եմ դրանից առնեմ… Ախչի կարողա՞ դու անասուն ես, ուզում ես քաղաքով մեկ խայտառակ ըլնե՞մ, լուչշէ քրոջդ էն կանաչ վերխը կհագնես… էտի սեքսոտ ա բայց գոնե փակ ա…
Էս կնիկը թե խի նստեց… տենում էս լիքն ա մարշուտը, հիմա պիտի տեղ տա՞մ… Էկեք նստեք մորքուր ջան, հեսա իջնում եմ… ՄԵՐՍԻ ԲԱԼԵՍ, ՏՈՒՐ ԲՌՆԵՄ ՁԵՌԻԴ ՍՈՒՄԿԵՆ…
Բարձրանաք կպահեք… Ստացեք…
—– Ու ես իջա —-
12.10.2009 Մտորումներս 4 Comments
Պատկերացրեք մեկը սիսադմին ա/ովքեր չգիտեն, կասեմ սիսադմինը էն մարդն ա ով համակարգում ա 2 և ավելի համակարգիչներից բաղկացած ցանցը/, ու ինքը էնքան ա աշխատել, որ հոգնել ա ու արձակուրդ ա գնացել… Ընդհամենը 15 օր:
Բայց ինքը արձակուրդ ա գնացել ոչ միայն նրա համար, որ հոգնած-մեռած-տանջահար վիճակում ա, այլ նաև որպեսզի իրան տրամադրի ու ավարտին հասցնի որոշ կիսատ թողած վեբ-սայթերի աշխատանքներ:
Էստեղ հարց ա ծագում. “Էս մարդը, սիսադմին ա՞, թե՞ վեբ ծրագրավորող”: Ես հակված եմ մտածել, որ ինքը, եթե թողել ա սիսադմինի գործը, թե ինչ ա վեբ-ի կիսատ գործերն անի, ուրեմն նա վեբ ծրագրավորող ա… Չէ՞… Եթե սխալ եմ, ուղղեք…
Մյուս կողմից էլ, եթե էս մարդն արդեն հեսա 2 տարի ա սիսադմին ա… ուրեմն ինքը մի բան գիտի, որ իրան պահում են գործի տեղը, այսինքն ինքը նաև սիսադմին ա:
Դէ հիմա ասեք… ԵՍ ՍԻՍԱԴՄԻՆ Ե՞Մ, ԹԵ՞ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ…
03.10.2009 Մտորումներս 1 Comment
Ուրեմն որոշել եմ/տոեսծ շուտ էի որոշել, բայց հաստատակամորեն ի կատար եմ ածելու/ սրանից հետո ամեն մեկի էրեսին չծիծաղեմ, ինձ դնեմ “սարի սմբուլի տեղ” ու ՖՍՅՈ: Հերիք եղավ բոլ եղավ, սուս եմ մնում, առիթավորվում են հարգարժան պատվիրատուները:
Չեմ պատմելու, թե ինչ ա էղել, ես էդքան ոչ “ներվի” ունեմ, ոչ էլ մի առանձնապես ցանկություն էդքանը նորից հիշելու: էտ ո՞վ ա ասել. “Բոլոր պատվիրատուներին պետք ա մեծարել, որովհետեը իրանք քեզ հաց ու ջուր են տալիս…”: ՍՈՒՏ Ա… պետք ա ոտքը տրորես, հլը մի հատ էլ ձեռքն էնքան ուժեղ սեխմես բարևելիս, որ մոռանա դաժէ ինչի համար ա զանգել ու հոգնած հալիդ քեզ հասցրել քաղաքի կենտրոն /որտեղ իմիջայլոց որոշները ՈՉ ՀՈԳՆԱԾ վիճակում զբուսնում էին/: Ու տեսնես երբ են մարդիկ վերջապես հասկանալու, որ էտ անտեր դիզայնը սաղին չի կարա դուր գա, դաժե ԱՍՏՎԱԾ որ ԱՍՏՎԱԾ ա, մեկա, սաղին հո դուր չի՞ գալիս…
Բայց չէ~, ոմանց թվում ա, եթե դիզայներ ես կամ ծրագրավորող, պիտի էնպես սարքես, որ ԲՈԼՈՐԸ հավանեն: Բա չասե՞ս… Տո դու էլ, քո սայթն էլ, քո… /մատերիցա նե սլեդուետ/: Հլը մի բան էլ հեչ որ էդքան ԱՆՀԱՎԱՆ են, բերում ա ուրիշին համեմատում հետս… Չէ.. բալես… դու պիտի շեֆ լինես, որ ոչ մեկի քիթ-մունաթի տակ չընգնես…
Ուռոդներ………….!
02.10.2009 Մտորումներս No Comments