Խառն եմ… շատ խառը…

Monday, October 12th, 2009

Վարպետ կանգառում պահեք… վայ դե շուշուտ իջեք էլի… թե չէ էս դեմի 55-ը սաղ պասաժիռներիս տարավ…

Ախչի լսի, հեսա հեռախոսիս փողերը պրծնում են, սայթից դուրս եմ գալիս, համ էլ մատերս հոգնել են գրելուց, հասնեմ խանութ լիցքավորման քարտ կառնեմ, լիցքավորեմ ու գրեմ… Հա մՌութս, բայց նայի չուշանաս, էսօր Գագոս ասել ա գալու ա մեր շենքի մոտ, կարողա պատուհանից նայեմ, մեջը կլնես որ պատմեմ ոնցն ա…

Սմբո բարի օր, Ապե են ավտոյի հարցն ինչ եղա՞վ, արա հո չե՞ս գժվԷ, Նանուլենց արդեն ասել եմ Սևանի համար, վաղը պոկվում ենք: Լավ ազիզ, տես ինչ ես անում, բան արա բան ըլնի…

Աշոտիկ բալես, հլը մամային ասա ինչ ա՞ պետք, հեսա հասնում եմ մեր կանգառ, հաց-մաց, սոկ… Ապեր հլը տուր մամային… Գայուշ երեխեն պամպերս ունի՞….

Նար հլը նայի ինչ սիրուն շորիկ ա, կյանքս ուզում եմ դրանից առնեմ… Ախչի կարողա՞ դու անասուն ես, ուզում ես քաղաքով մեկ խայտառակ ըլնե՞մ, լուչշէ քրոջդ էն կանաչ վերխը կհագնես… էտի սեքսոտ ա բայց գոնե փակ ա…

Էս կնիկը թե խի նստեց… տենում էս լիքն ա մարշուտը, հիմա պիտի տեղ տա՞մ… Էկեք նստեք մորքուր ջան, հեսա իջնում եմ… ՄԵՐՍԻ ԲԱԼԵՍ, ՏՈՒՐ ԲՌՆԵՄ ՁԵՌԻԴ ՍՈՒՄԿԵՆ…

Բարձրանաք կպահեք… Ստացեք…

—– Ու ես իջա —-

Սիսադմի՞ն, թե՞ վեբ ծրագրավորող…

Saturday, October 3rd, 2009

Պատկերացրեք մեկը սիսադմին ա/ովքեր չգիտեն, կասեմ սիսադմինը էն մարդն ա ով համակարգում ա 2 և ավելի համակարգիչներից բաղկացած ցանցը/, ու ինքը էնքան ա աշխատել, որ հոգնել ա ու արձակուրդ ա գնացել… Ընդհամենը 15 օր:

Բայց ինքը արձակուրդ ա գնացել ոչ միայն նրա համար, որ հոգնած-մեռած-տանջահար վիճակում ա, այլ նաև որպեսզի իրան տրամադրի ու ավարտին հասցնի որոշ կիսատ թողած վեբ-սայթերի աշխատանքներ:

Էստեղ հարց ա ծագում. “Էս մարդը, սիսադմին ա՞, թե՞ վեբ ծրագրավորող”: Ես հակված եմ մտածել, որ ինքը, եթե թողել ա սիսադմինի գործը, թե ինչ ա վեբ-ի կիսատ գործերն անի, ուրեմն նա վեբ ծրագրավորող ա… Չէ՞… Եթե սխալ եմ, ուղղեք…

Մյուս կողմից էլ, եթե էս մարդն արդեն հեսա 2 տարի ա սիսադմին ա… ուրեմն ինքը մի բան գիտի, որ իրան պահում են գործի տեղը, այսինքն ինքը նաև սիսադմին ա:

Դէ հիմա ասեք… ԵՍ ՍԻՍԱԴՄԻՆ Ե՞Մ, ԹԵ՞ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ…

Ինչքան համեստ ես, էնքան գլխիդ նստում են…

Friday, October 2nd, 2009

Ուրեմն որոշել եմ/տոեսծ շուտ էի որոշել, բայց հաստատակամորեն ի կատար եմ ածելու/ սրանից հետո ամեն մեկի էրեսին չծիծաղեմ, ինձ դնեմ “սարի սմբուլի տեղ” ու ՖՍՅՈ: Հերիք եղավ բոլ եղավ, սուս եմ մնում, առիթավորվում են հարգարժան պատվիրատուները:

Չեմ պատմելու, թե ինչ ա էղել, ես էդքան ոչ “ներվի” ունեմ, ոչ էլ մի առանձնապես ցանկություն էդքանը նորից հիշելու: էտ ո՞վ ա ասել. “Բոլոր պատվիրատուներին պետք ա մեծարել, որովհետեը իրանք քեզ հաց ու ջուր են տալիս…”: ՍՈՒՏ Ա… պետք ա ոտքը տրորես, հլը մի հատ էլ ձեռքն էնքան ուժեղ սեխմես բարևելիս, որ մոռանա դաժէ ինչի համար ա զանգել ու հոգնած հալիդ քեզ հասցրել քաղաքի կենտրոն /որտեղ իմիջայլոց որոշները ՈՉ ՀՈԳՆԱԾ վիճակում զբուսնում էին/: Ու տեսնես երբ են մարդիկ վերջապես հասկանալու, որ էտ անտեր դիզայնը սաղին չի կարա դուր գա, դաժե ԱՍՏՎԱԾ որ ԱՍՏՎԱԾ ա, մեկա, սաղին հո դուր չի՞ գալիս…

Բայց չէ~, ոմանց թվում ա, եթե դիզայներ ես կամ ծրագրավորող, պիտի էնպես սարքես, որ ԲՈԼՈՐԸ հավանեն: Բա չասե՞ս… Տո դու էլ, քո սայթն էլ, քո… /մատերիցա նե սլեդուետ/: Հլը մի բան էլ հեչ որ էդքան ԱՆՀԱՎԱՆ են, բերում ա ուրիշին համեմատում հետս… Չէ.. բալես… դու պիտի շեֆ լինես, որ ոչ մեկի քիթ-մունաթի տակ չընգնես…

Ուռոդներ………….!

Էլի մտածում եմ…

Wednesday, September 30th, 2009

Եթե հետևենք բոլոր հայեցի, հայկական ու մենթալիտետական մտածելակերպերին /երևի սրանք համահոմանիշ բառեր են/, պետք ա Երևանի ջահել-ջիվան-սիրուն-աշփութ աղջիկներին թողենք, գնանք հասնենք ԳՅՈՒՂ /ոմն գյուղ, ասենք օրինակ Ղզլջուղ, իմիջայլոց ովքեր չեն լսել, քրքրեք պատմությունը  :ՃՃ / ու ԿՆՈՒԹՅԱՆ առնենք կարմիր թշերով մի աղջկա, որ երևի անկեղծորեն հավատում ա, թե համբուրվելիս աղջկա չգիտեմ որ ոտքն ինքնաբերաբար բարձրանում ա:

Վերջերս շատ եմ հետևում օր-օրի աշխուժացող բլոգային կյանքին, ու… ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հարգելիներս/ես կասեի հարգելի ընթերցող, բայց տենց մի քիչ պաշտոնական ա ու բացի դրանից հռետորական ոճ չեմ սիրում/: Անկեղծ ասած օր-օրի սնկի պես աճող բլոգերից շատերում նկատում եմ էսպիսի մի տենդենց/հայերեն հոմանիշ չգիտեմ/, գրում ենք անկեղծ, սրտանց, բայց… Թաքցնում ենք որոշ ինտիմ/շեշտում եմ էս բառը/ մանրամասնություններ, կամ պարզպես ընտրում ենք դրանց հոմանիշ այլ բառեր, որոնք ՑԱՎՈՔ ոչ լրիվ կերպով են ներկայացվում անհրաժեշտ բառի իմաստը: Ը~հը…

Ես օրինակ մի ընկեր ունեմ/իմիջայլոց աղջիկ-ընկեր/, որ իմ “սեքսուալ” բոլոր թիթիզ-միթիզ բառերին պատասխանում ա նույն կերպ ու չի էլ մտածում, որ դա կարող ա վնասել նրա ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆԸ: Հա հենց, ինքնահաստատմանը, այլ ոչ թե ուրիշների կարծիքին իր անձի մասին: Ես եկել եմ մի համոզման, որ ՀԱՐԳԵԼԻ ԲԼՈԳԵՐՆԵՐ, Ձեր անհատական բլոգ-երում, ոչ մեկ Ձեր ձեռքը չի բռնում ու ՖԼՈՒԴ-ԲԼՈԿ չի դնում Ձեր բառերի վրա:

Մեկ էլ ավելացնեմ, որ ինչքան աղջիկը տեղյակ ա սեքսից, էնքան նրա հետ սեքսով զբաղվելն ավելի հաճելի ա… Մտածեք ասածներիս մասին…

Ես էլ եմ մտածում…

Բա ես մեղք ունե՞մ

Tuesday, September 29th, 2009

oԱյ մարդ բա մեկը չլինի՞ ասի “Այ Վարդան, այ մարդ, հերիք ա էդքան նստես էդ կոմպի դեմը…”: Չէ, բա սաղ հանգիստ, սիրուն, համեստ մարդ են տեսել, առիթից ուզում են օգտվեն: Արա դե սիրում եմ էլի ես բլոգս, գրում-գրում եմ էլի գրելու բան ա մնում: Համ էլ կարդացողն ո՞վ ա, երևի մենակ ես եմ մտնում ադմին պանելից սպամ-կոմմենտներս ջնջում: Լոլ…

Հա իմիջայլոց, տեսնես ԼոԼ ինչ ա նշանակում ու արդյոք չկա դրա հայերեն տարբերակը, ասենք օրինակ` ուահա :) )

Հա լավ, վերադառնամ բուն թեմային, ինչպես սիրում եմ արտահայտվել, “Էկեք չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել”:

Մի խոսքով էսօր ահավոր գժվել եմ: Առավոտ քշերով ժամը 9-ին զանգում են քնից հանում ու էն էլ իմ արձակուրդի օրերին, դա արդեն ԱՆՆԵՐԵԼԻ ա իմ կողմից: Ես, հարգելիներս, արձակուրդիս օրերին քնում եմ գիշերվա 3-ին կամ 4-ին ու սիրում եմ երկար քնել, հատկապես առավոտվա կողմերն ընկած ժամերին: Բայց արի ու տես, որ էսօր չգիտես խի մարդուն պետք էր էտ նկարը  ու հատկապես առավոտվա 9-ին: Այ մարդ դե քնեք էլի Ձեր համար… Կամ եթե քնել չեք սիրում, թողեք գոնե ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ քնեն… մենք էլ ենք մարդ. մենք էլ աչքեր ունեն… բա մեկը չլինի՞, որ ասի “Աչքդ լու~ս, էսօր հոգնած չես էրևում”… Ես մեղք ունե՞մ, որ…

Ու~ֆ լավ է…

Էջեր: Նախ 1 2 3 4 Հաջ

Վճարված գովազդ ::