Սոցիալական ցանցերով լեցուն համացանցը շուտով պատրաստվում է ընդունել ևս մեկ գերհսկայի` Google Me անունով: Բայց ներկա պահին արդեն բավականին մեծ համբավ ունեցող facebook-ի հետ մրցակցության մեջ մտնելու համար, իմ կարծիքով գուգլը պետք է իր բոլոր ռեսուրսներն ուղղի դեպի Me-ն: Գուցե շատ-շատերը համատեղեն Ֆեյսբուքն ու ԳուգլՄի-ն միայն նրա համար, որ վերջինս հանրահայտ Գուգլ ընկերությանն է պատկանում: Բայց այդպիսի մարդկանց քանակությունը շատ քիչ կլինի մրցակցությանը դիմանալու համար:
Շատ կարևոր է մարդկանց մոտ արդեն ձևավորված սովորությունները պահպանել: Այսինքն Me-ն ստիպված պետք է պարունակի Facebook-ի որոշակի շատ կարևոր տարրեր:
Այս ամենին հավելյալ պետք է նորարարություններ շատ լինեն, ու ամենակարևորը` անհրաժեշտ ու հետաքրքիր նորարություններ: Հակառակ դեպքում հենց այդ նորարարությունները կարող են վանել մարդկանց: Հենց այս պատճառով էլ Գուգլը վերջերս գնել է օնլայն խաղերի վճարման համակարգեր ստեղծող Jambool ընկերությունը: Իսկ դրանից առաջ արդեն գնել էր հանհրահայտ Slide և Zynga ընկերությունները, որոնք նախկինում Facebook-ի համար էին խաղեր պատրաստում: Այս ամենը, իհարկե, որոշակի չափով կկոտրի Facebook-ի առաջընթացը, բայց ամենամեծ վնասը, որ կարող է կրել Facebook-ը, որոնողական համակարգերում բարձր տեղերը զիջելն է: Ամենայն հավանականությամբ Me-ի ստեղծումից հետո որոնումների ժամանակ առաջին տեղերում կլինեն Me-ի պրոֆիլները, հետո նոր Facebook-ինը:
Չնայած Գուգլի` Twitter-ի հետ մրցակցության մեջ մտնելու փորձն այդքան էլ չհաջողվեց, այնուամենայնիվ սոցիալական ցանցի դեպքում, իմ կարծիքով Գուգլն ունի բոլոր հնարավարությունները դաշտում մրցակցություն և հետաքրքրություն մտցնելու համար:
Դե ինչ, մեզ մնում է միայն սպասել Me-ին` հույս ունենալով, որ գոնե այնտեղ Быстрое Щелкание-ի նման անիմաստ բաներ չեն լինի: