Այսօր որոշեցի ուսումնասիրություն անել և համեմատությունների տեսքով նկարագրել հայկական սոցիալական ցանցերը: Իհարկե դրանք շատ չեն, քանի որ “գերհզոր” համադասարանցիների կայքն իր ողջ “գեղեցկությամբ” կլանել է մերոնց: Ամեն դեպքում գուցե իրականում հայկական սոցիալական ցանցեր շատ կան, բայց ես ուզում եմ համեմատել իրար հետ դրանցից ընդհամենը երեքը` druzja.am, hayutyun.am, hayland.am:

Երկար-բարակ չգրեմ, միանգամից անցնեմ ուսումնասիրությանս:
ՈՒշադիր նայեք այս փոքրիկ նկարին… Ոմանք այնտեղ կտեսնեն 3108 թիվը, իսկ ոմանք` կկարդան Blog բառը:
Իսկ գիտե՞ք արդյոք, որ 2005թվականից սկսած, օգոստոսի 31-ը (31.08) տոնում են “ԲԼՈԳԻ ՕՐ”-ը: Ավելին, երբ առաջին անգամ 2005 թվականին տոնեցին այդ օրը, դրանից հետո միանգամից Գուգլը ինդեքսացրեց 30.000 նոր էջեր, իսկ 2007 թվականին հենց այդ օրը նաև կազմակերպվեց “Best Of Blog 2007″ ամենամյա մրցանակաբաշխությունը:
Շատ հետաքրիրք դեպք եմ երեկ տեսել կոմպիս մեջ:
Վերջին ժամանակներս կոմպս շատ դանդաղ էր աշխատում, ու ես երեկ որոշեցի փոխել անտիվիրուսս, որովհետև Dr.Web-ն արդեն ինձ չէր գոհացնում, ու բացի դրանից, շատ էր ծանրաբեռնում իր անիմաստ սերվիսներով…
Գուցե շատերը ծանոթ չեն այս հասկացողության հետ, բայց արդեն վաղուց ուսումնասիրում եմ վեբ անվտանգության ոլորտը, և ինձ համար առաջնային խնդիրներից մեկը հենց ֆիշինգն է: Հենց այդ պատճառով էլ այսօր ուզում եմ մի քիչ գրել դրա մասին, և տեղեկացնել շատերին այս երևույթի վտանգների մասին:
Ի՞նչ է ֆիշինգը
Փորձեմ ոչ ֆորմալ տեսքով բացատրել այս երևույթի իմաստը:
Դեկտեմբերի 11-13-ը Ծաղկաձորում սեմինար քննարկման էինք` “Բլոգինգ. Բլոգի ղեկավարման էթիկա” թեմայով: Էհ. էլ որն ասեմ, էլ որը… Շատ լավ անցավ, էնքան լավ, որ այդ երեք օրը իմ կարծիքով քիչ էր: Ես դա հասկացա վերջին օրը, երբ բոլորն էնքան բան ունեին ասելու, որ թվում էր` մի տաս օրվա կուտակված խոսքեր էին բոլորի մոտ: Ժպիտով հայաքցներն ու միանշանակ լավ կարծիքը այդ օրերի հանդեպ անպակաս էին բոլորի մոտ:
Այդ երեք օրերը Ծաղկաձորի Երիտասարդական Կենտրոնի 4-րդ հարկի բոլոր սենյակներում “շուխուռ” էր` նույնիսկ գիշերները, երբ “Մաֆիա” խաղացողները, բոլորը կարմիր խաղաքարտերով, անվերապահորեն կասկածում էին արդեն բոլորին, նույնիսկ իրենք իրենց: