October 05 2009

SQL-ինյեկցիա, ի՞նչ է սա

ՄԱՍ 1.

SQL Injection-ը բավականին լավ գործիք է հակերի ձեռքին, որպեսզի ստանա ուրիշի սերվեր մուտք գործելու հնարավորություն: Եվ չնչին ցանկության դեպքում /իսկ հակերների մոտ այդ չնչին ցանկությունը այլ մարդկանց համար ահռելի մեծ է/ նա կստանա այդ հնարավորությունը :)

Coder inside

Մեր ժամանակներում, տվյալների բազայի հետ աշխատում են համարյա բոլոր ծրագրավորման լեզուներով, օրինակ` BASIC, C++, Java, PERL, PHP, Assembler և նույնիսկ JavaScript! Շատ հաճախ տվյալների բազան օգտագործում են ֆինանսական որոշակի խնդիրների լուծումների, հաշվապահության, կադրերի կառավարման և շատ այլ ոլորտների մեջ, բայց իրենց մեծ տարածումը տվյալների բազաները գտան հենց ինտերնետում:

Տվյալների բազաները հաճախ օգտագործվում են ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ մեջ: Նրանք օգնության են հասնում օրինակ գրանցված անդամների տվյալների պահպանման, կայքում որոնում իրականացնելու և շատ այլ դեպքերում: Տվյալների բազաներին դիմելու համար օգտագործվում են այսպես ասած սերվերային տեխնոլոգիաները, ինչպիսիք են` PHP, PERL, ASP և այլն: Ու հենց այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը:  Որովհետև երբ սերվերի վրա տեղադրված են բոլոր թարմացումները, իսկ ֆայրվոլն արգելափակում է մուտքը բոլոր պորտերով, բացի 80-ից, կամ երբ անհրաժեշտ է մուտք գործել համակարգ` որոշակի տվյալների համար, հակերին միայն մնում է օգտվել ինչի՞ց… Դե իհարկե  SQL Injection-ից/այսուհետ SQL-ինյեկցիա/: Այս “գործողության” իմաստը կայանում է ՎԵԲ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ սխալների օգտագործումը SQL-ի օգնությամբ: Բանը նրանում է, որ շատ վեբ կայքեր, իրենց գրանցված անդամների տվյալների մշակման համար կազմում են որոշակի SQL-հրամաններ, որոնք կատարում են փոփոխություններ տվյալների բազայի մեջ:  Այս հրամանների օգտագործումը կարող է հանգեցնել հետաքրքիր արդյունքների…

October 03 2009

Սիսադմի՞ն, թե՞ վեբ ծրագրավորող…

Պատկերացրեք մեկը սիսադմին ա/ովքեր չգիտեն, կասեմ սիսադմինը էն մարդն ա ով համակարգում ա 2 և ավելի համակարգիչներից բաղկացած ցանցը/, ու ինքը էնքան ա աշխատել, որ հոգնել ա ու արձակուրդ ա գնացել… Ընդհամենը 15 օր:

Բայց ինքը արձակուրդ ա գնացել ոչ միայն նրա համար, որ հոգնած-մեռած-տանջահար վիճակում ա, այլ նաև որպեսզի իրան տրամադրի ու ավարտին հասցնի որոշ կիսատ թողած վեբ-սայթերի աշխատանքներ:

Էստեղ հարց ա ծագում. “Էս մարդը, սիսադմին ա՞, թե՞ վեբ ծրագրավորող”: Ես հակված եմ մտածել, որ ինքը, եթե թողել ա սիսադմինի գործը, թե ինչ ա վեբ-ի կիսատ գործերն անի, ուրեմն նա վեբ ծրագրավորող ա… Չէ՞… Եթե սխալ եմ, ուղղեք…

Մյուս կողմից էլ, եթե էս մարդն արդեն հեսա 2 տարի ա սիսադմին ա… ուրեմն ինքը մի բան գիտի, որ իրան պահում են գործի տեղը, այսինքն ինքը նաև սիսադմին ա:

Դէ հիմա ասեք… ԵՍ ՍԻՍԱԴՄԻՆ Ե՞Մ, ԹԵ՞ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ…

October 02 2009

Էհ…Տե’ր Աստված… Էս ո՞ւր ես մեզ տանում

00053aey Ուրեմն ինչից սկսեմ… Հեռվից գամ երևի:

Ընկերներիցս մեկի հետ ակումբ էինք գնացել, ավելի ճիշտ նա հրավիրել էր ակումբ, ես էլ ընկերակցեցի: Մի խոսքով ակումբից դուրս եկա, քայլում էի պրոսպեկտով/Մաշտոցի պողոտա/, ու իմ առջև նկատեցի երկու թմբլո ոտքեր` մինչև պորտային հատվածները բաց: Ճիշտ ա, յուբկա կոչեցյալ կար հագին, բայց ավելի լավ էր ընդհանրապես չհագնել, քան նմանը հագնել:

Բնականաբար “գեղեցկուհուն” անցնելիս/աբգոն անելիս/, շրջվեցի, որ հայավարի զննեմ ու առաջ անցա, բայց զգացի, որ հետևիցս ինչ-որ ձայն էկավ:

Ասում եմ “Ի՞նչ”, սա էլ թե.”Էս դիմացի գնացող աղջկա ոտքերի արանքով կռազ էլ կանցնի”: Նայում եմ դիմացի աղջկան, նորմալ աղջիկ ա, ուղղակի մարդու ուտքերը մի քիչ ծուռ են… Հիմա ինչ անենք…

Ուրեմն էս պո*նիկը չի մտածում իրա թմբլո, ծայրից ծայր բաց ոտքերի մասին, սրան նրան ա ձեռ առնում…

Էհ.. Տեր Աստված, եթե նմանները պիտի արդեն խոսելու իրավունք ունեն, և դեռ մի բան էլ ավելին` բերանը լկտիաբար բացեն, մի հարց պիտի տամ քեզ. “Էս ո՞ւր ես մեզ տանում”:

Էլ չպատմեմ, թե սրա հետ խոսակցության շարունակությունը ոնց եղավ, բայց էն որ սրա նմանները մենակ պիտի անհագուրդ սեքսի մասին խոսեն, ու վերջ… ՍԱ ՀԱՍՏԱՏ:

Աստված, հետևի գառներիդ, իրար միս են ուտում…

October 02 2009

Կանգնի’ր, ժամանակ

Կանգնի’ր, ժամանակ,
Ձեռքս դրել եմ քո զարկերակին,
Որ արագ չանցնես իմ կյանքի ուղով:
Կես լուրջ, կես կատակ
Քեզ համոզել եմ, որ սեր-կրակին
Սիրտ եմ խորովում` շաղախված հողով:
Գիտեմ, որ ինձ պես դու էլ չես ուզում
Ետ մնալ կյանքի սրընթաց վազքից,
Գիտեմ, որ ինձ պես դու էլ չես հուզվում
Անցյալ վշտերի կեղեքող ցավից:

Կանգնի’ր, ժամանակ,
Ձեռքս պարզել եմ քո ճանապարհին,
Որ կանգառ խնդրեմ գեթ մեկ րոպեով:
Գեթ մի ակնթարթ
Թող որ փաթաթվեմ քո մերկ ուսերին,
Թող որ հիանամ քո նուրբ վարսերով:
Հալվող մոմի պես
Փարվել եմ ուզում անգո մարմնիդ,
Չէ՞ որ դու եւ ես
Առանց մեկմեկու ապրել չգիտենք:

Կանգնի’ր ժամանակ,
Դու դեռ պետք ես իմ ապագա ցավին,
Որ մոռացվելու կարիք է զգալու:
Կանգնի’ր ժամանակ,
Ինքդ էլ գիտես, որ քո կորստյան
Ցավի պատճառով ես եմ սգալու…

October 02 2009

Պատկերացրեք…

Պատկերացրեք տերև,
Որ դողում է քամուց
Ու գլորվում գետնին
Ստիպողաբար…

Պատկերացրեք անձրև,
Որ հորդահոս գալիս,
Ու թրջում է խոնարհ,
Չոր տերևին…

Պատկերացրեք հիմա
Երկու սիրող սրտեր
Լրիվ պատահաբար
Կանգ են առնում հանկարծ
Մեր տերևի սրտին:

Պատկերացրեք տերև,
Թեկուզ խոնավ արդեն,
Բայց և փշուր-փշուր
Գետնին թափված…

Պատկերացրեք աշուն…

Էջեր: Նախ 1 2 3 4 5 6 7 8 Հաջ