Գիտե՞ք ինչ եմ մտածում… Ասում եմ, պատկերացրեք էս ինտենրետը չլիներ, ի՞նչ կաներ էս մեր երիտասարդությունը: Ասենք… Եթե լավ քցենք բռնենք, ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿ-ից էնկողմ բան չկա, ու ամենակարևորն էն ա, որ վերջերս առաջացել են նոր արտահայտություններ: Ասենք օրինակ. “Բա իմացա՞ր, ինտերնետում գրանցվեցի”, “Մի հատ ինձ սայտիդ հասցեն ասա քեզ դրուժիծ տամ”, “Ախչի, բա գիտե՞ս, օրը մի 10 հատ գոսծ եմ ունենում”… ու սենց լիքը արտահայտություններ, որ մի կողմից ծիծաղալու են, մյուս կողմից էլ … լացելու, որովհետև շատ ամոթ ա էլի…
Չգիտեմ, մեկ էլ մտածում եմ, որ իրոք եթե էդ ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿ-ը չլիներ, մեր ինտերնետից օգտվող մարդկանց թիվը կիսով չափ կլիներ: Հիմա երկընտրանք ա… Բայց դե… Մյուս կողմից էլ մտածԸմ եմ… “Ի՞նչ եմ դարդերս թողել. ընկել սրա-նրա հետևից, ու իրանց մասին էլ խորաթա եմ անում…”: Չէ… ավելի լավա գնամ մի հատ ջրալի դեղձ ուտեմ…
Իմ` վերադարձող պոետիս մտքում
Որքա~ն բառեր են սպասում պոռթկալուն,
Ու մերկ մարմնիս ողջ զորությունով
Այն երեք տառը, որ այսքան տարի հանգիստ չեն տալիս,
Դաջում եմ ահա ձախ ուսիս վրա,
Որ գոնե սրտիս էլի մոտ լինեն:
Նոր ընկերուհուս անունն եմ գրում հնի փոխարեն`
Ծոցամատյանիս անվանացանկում,
Թե… Իբր փոխվեց կյանքս լիովին…
Իսկ սիրտս, միտքս, վերքս ո՞վ փոխի,
Կամ թե… Ինչի՞ հետ, ո՞ւմ սիրտ ու մտքի,
Ո՞ւմ վերքերն առնեմ իմի փոխարեն,
Օտար վերքերը գուցե չցավե՞ն…
Իսկ ես քայլում եմ իմ թոհուբոհում,
Իմ հետքերն ահա նման են արբած մարդ-ուրվականի…
Իմ` վերադարձող պոետիս ոտքի
Թարմ հետքերն անգամ չեն էլ նկատվում…
Բայց ես քայլում եմ,
Գալիս եմ, որպես մի նոր վերադարձ…
Քաշեք և լսեք նոր սեթերս`
1. DJ V-ICON – Everything is EMPTY (21 ր. 10վրկ, 29.1 Մբ)
2. DJ V-ICON – BABY COME HOME (22 ր. 41վրկ, 31.1 Մբ)
Վերջին ժամանակներս շատ ենք լսում ընտրությունների մասին: Ամենազարմանալին էն ա, որ մեր հայերը, միանգամից մոռացան էդքան հիշատակված ու սրան-նրան փնովելու առիթ տված մարտի 1-ի դեպքերը, և արդեն սկսում են տարվել գալիք ընտրությունները փնովելով, և հատկապես այս կամ այն թեկնածուի հասցեին կիսահայհոյանքներով խոսելը` մոռանալով, որ ընտրում ենք վերջ ի վերջո ոչ թե այս կամ այն թեկնածուին այլ այս կամ այն քաղաքական ուժը:
Մեկը լինի հարցնի մեր հայերին, ՀԻՄԱ ԸՆՏՐՈ՞ՒՄ ԵՆՔ, թե օգտագործում ենք ընտրությունները այլ նպատակներով:
Ասեմ, ես անձամբ չեմ ընտրելու, որովհետև ես իրավունք չունեմ ընտրելու` Երևանի գրանցում չունեմ: Բայց էկեք մտածենք ազգովի, բա հերիք չի՞ առիթից օգտվենք ու բոլորին անխտիր եսիմ ինչ բառեր ասենք:
Ուղղակի եկեք մտածենք… վերջ ի վերջո ամեն ինչ բացահայտ է…
“Ռեինկառնացիա” խումբը շատ եմ սիրում: Հատկապես այս նյութին համավերնագիր երգը:
Սովորաբար ՌԵԳԻ ոճը ոչ բոլորն են սիրում, իսկ ես… ես ուղղակի վայելում եմ ռեգի երաժշտության թեթևությունն ու պարգևած հանգիստը:
Եվ հետո… Կյանքին թեթև նայել ա պակասում մեր հայերին: Ինքս էլ շատ հաճախ ՆՅԵՌՎԱՅՆԱՆՈՒՄ եմ դժվարություններից կամ անզորությունից: Բայց հենց էդ պահին ռեգին լավ թարմացնում ու սթափեցնում ա: Առավելություններ էլի կան, օրինակ քանի որ ռեգի-ի մեջ երաժշտությունը ուշադրությամբ լսելը պարտադիր չէ, ստիպված բառերն ես ուշադիր լսում ու կան առօրեական տիպիկ նկարագրություններ այս ոճի երգերի բառերի մեջ:
Էհ….բացեցի սիրտս… սիրում եմ ՌԵԳԻ ու հատկապես Ռեինկառնացիա… ու կարող եմ ասել, թե ինչու… որովհետև այս ոճի մեջ ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏ Է….