Միջ-կայքային սկրիպտավորում e107 cms-ում

Համակարգը`  e107 0.x

Այս բացը թույլ է տալիս գարնցված անդամին կատարել  XSS հարձակում համակարգի վրա: Բացն առաջացել է  “Referer” HTTP վերնագրային տվյալների ոչ լրիվ մշակումից: Հարձակվողը կարող է աշխատեցնել փոփոխական սկրիպտեր “թիրախ”-ի համակարգչի բրաուզերում:

Ահա և Exploit-ը

Referer: ‘><script>alert(document.cookie)</script>

Mail.ru – Անհնարին ոչինչ չկա – օր առաջին

mail.ru

Այն ինչ գրում եմ, պարզապես ներկայացնում եմ մի հակերի պատմությունը` իր իսկ նկարագրությամբ: Նյութի մեջ առկա տեղեկատվությունը միտված է ընթերցողներին զգուշացնելուն: Նյութի հետևանքների համար ես ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ չեմ… Նյութը հասկանալու համար պետք է գոնե մի քիչ գիտելիքներ ունենաք sql-ինյեկցիաների և XSS հարձակումների մասին:

Հասկանալի՞ է… ուրեմն գնացին: Հիշեցնեմ որ պատմությունը պատմվում է հենց այդ մարդու կողմից, իսկ ես միայն թարգմանում եմ..

[օր առաջին...]

Գիշերվա երկուսն է, ես արդեն պատրաստվում էի քնել, բայց որոշեցի նախքան քնելը ստուգել էլ.փոստս: Մտնելով փոստարկղս  (ես գրանցված եմ մեյլ.ռու-ում), տեսա շատ մեծ քանակությամբ սպամ-նամակներ:  Գրողի տարած անտի-սպամ, աշխատում է գրեթե անարդյունք ու զզվել կարելի է: Իսկ առջևում Նոր Տարի է, և կարծես թե հենց մեյլ.ռու-ն ինձ “սպամ-նվերներ” էր մատուցել: Վերջապես ամոթ ա, արի ես էլ նվեր մատուցեմ “շատ սիրելի” փոստային համակարգիս:

Բայց արի ու տես, որ ինչքան էլ քրքեցի սրանց համակարգը, ոչ մի բաց չգտա: Դե ինչ, էստեղ հույս ունեմ կօգնի շատ սիրելի գուգլը: Դե քանի որ մեյլ.ռու-ն ունի շատ այլ ծառայություններ, գուցե հենց դրանց մեջ բաց տեղեր կան, և ես որոնման հարցումս ձևակերպեցի այսպես`  “site:*mail.ru” :  Ի պատասխան դրան, հարգարժան գուգլն իմ առջև բացեց հղումների 20 էջեր (բախտս բերեց դրանց կեսը կրկնվում էին, այլապես հոգեբուժարանում կլինեի հիմա): Լցրեցի սիրելի մեծ բաժակս սուրճով և սկսեցի ստուգել սերվիսները: Ինչքան էլ  զարմանալի լիներ ինձ համար, բայց մեյլ.ռու-ի վեբ կոդեր-ները լավ էին աշխատել, քանի որ 2 ժամանոց աուդիտից հետո ես ոչ մի բաց չէի գտել նրանց կոդի մեջ: Այդ պահի դրությամբ շտկվել էին որոշ թերություններ 7ya.mail.ru սերվիսի աշխատանքում, նկարները դիտելու ժամանակ բացվում էր popup պատուհան, հիշելով հետևյալ հասցեն`

http://7ya.mail.ru/image.php?in=phot…=500&big_h=375

Ես որոշեցի այն մի քիչ տեսքի բերել և ստացվեց ահա այսպիսի գեղեցկուհի`

http://7ya.mail.ru/image.php?in=”><font color=ORANGE size=10>Russian Net Hunters – Rulezzz</font>

Ինչպես տեսնում ես, ստացվեց – Russian Net Hunters Rulezzz. Դե իսկ մեյլ.ռու-ի վերջին սերվիսներից մեկը  форумы@mail.ru-ն էր: Առաջինը, որ փորձեցի, sql-ինյեկցիան էր, որն իհարկե ոչ մի արդյունք չտվեց, իսկ համակարգն ինձ ռեդիռեկտով դուրս շպրտեց մի էջի վրա, որտեղ գրված էր, որ ես գրանցված չեմ: Բայց այստեղ ուշադրությունս գրավեց շատ հետաքրքիր մի տող`

http://talk.mail.ru/login.html?target=

Փորձեցի ստուգել target փոփոխականը XSS-ի տեսանկյունից և բրաուզերիս մեջ հավաքեցի`

http://talk.mail.ru/login.html?target=”><script>alert();</script>

Շատ զարմացա և ուրախացա երբ իմ առջև դուրս թռավ պատուհան, որը նշանակում էր, որ target փոփոխականը ոչ մի ֆիլտրացիա չի անցնում: Ըհը~… ՈՒրեմն որոշված է, սարքում եմ համակարգ մուտք գործելու ֆիկտիվ էջ, որպեսզի յուզերներն իրենք իրենց ձեռքով ինձ ուղարկեն գաղտնաբառերը: Առավոտվա ժամը 5-ն էր,և նույնիսկ 5 բաժակ սուրճից հետո ահավոր քնել էի ուզում (իսկ ավելի շատ զուգարանի կարիք ունեի): Այդ պատճառով խնդրեցի իմ լավ ընկեր pixcher-ին շարունակել իմ սկսած գործը:

—— Շարունակելի —– Խնդրում եմ գրել կարծիքներ, արժե՞ արդյոք շարունակել “Մի կայքի պատմություն” բաժնի մշակումը…

SQL-ինյեկցիա Joomla com_jinc կոմպոնենտում

Այս բացը, հնարավորություն է տալիս կայքի գրանցված անդամին կատարել տարբեր SQL հրամաններ: Բացը գոյություն ունի, քանի որ index.php-ում լավ չեն մշակվել «newsid» պարամետրի մուտքային տվյալները:

Ահա և Exploit-ը`

http://127.0.0.1/[path]/index.php?option=com_jinc&view=messages&newsid=1[blind]

SQL-ինյեկցիա Joomla Fastball Component-ում

Բացը գտնվել է` Fastball 1.x (Component for Joomla)

Այս բացը, հնարավորություն է տալիս կայքի գրանցված անդամին կատարել տարբեր SQL հրամաններ: Այս բացը գոյություն ունի այն պատճառով, քանի որ index.php-ի մեջ լավ չեն մշակվել “league” պարամետրի մուտքային տվյալները (երբ “option”-ին տրվում է “com_fastball” արժեքը):

Exploit այդպես էլ չգտա:

SQL-ինյեկցիա` Joomla com_mytube կոմպոնենտում

Այս բացը, հնարավորություն է տալիս կայքի գրանցված անդամին կատարել տարբեր SQL հրամաններ: Այս բացը գոյություն ունի այն պատճառով, քանի որ index.php-ում լավ չեն մշակել «Itemid» պարամետրի մուտքային տվյալները:

Ահա և Exploit-ը`

http://127.0.0.1/[path]/index.php?view=videos&type=member&user_id=X[blind]&option=com_mytube&Itemid=null

Էջեր: Նախ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հաջ

Վճարված գովազդ ::