Էլի մտածում եմ…

Wednesday, September 30th, 2009

Եթե հետևենք բոլոր հայեցի, հայկական ու մենթալիտետական մտածելակերպերին /երևի սրանք համահոմանիշ բառեր են/, պետք ա Երևանի ջահել-ջիվան-սիրուն-աշփութ աղջիկներին թողենք, գնանք հասնենք ԳՅՈՒՂ /ոմն գյուղ, ասենք օրինակ Ղզլջուղ, իմիջայլոց ովքեր չեն լսել, քրքրեք պատմությունը  :ՃՃ / ու ԿՆՈՒԹՅԱՆ առնենք կարմիր թշերով մի աղջկա, որ երևի անկեղծորեն հավատում ա, թե համբուրվելիս աղջկա չգիտեմ որ ոտքն ինքնաբերաբար բարձրանում ա:

Վերջերս շատ եմ հետևում օր-օրի աշխուժացող բլոգային կյանքին, ու… ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հարգելիներս/ես կասեի հարգելի ընթերցող, բայց տենց մի քիչ պաշտոնական ա ու բացի դրանից հռետորական ոճ չեմ սիրում/: Անկեղծ ասած օր-օրի սնկի պես աճող բլոգերից շատերում նկատում եմ էսպիսի մի տենդենց/հայերեն հոմանիշ չգիտեմ/, գրում ենք անկեղծ, սրտանց, բայց… Թաքցնում ենք որոշ ինտիմ/շեշտում եմ էս բառը/ մանրամասնություններ, կամ պարզպես ընտրում ենք դրանց հոմանիշ այլ բառեր, որոնք ՑԱՎՈՔ ոչ լրիվ կերպով են ներկայացվում անհրաժեշտ բառի իմաստը: Ը~հը…

Ես օրինակ մի ընկեր ունեմ/իմիջայլոց աղջիկ-ընկեր/, որ իմ “սեքսուալ” բոլոր թիթիզ-միթիզ բառերին պատասխանում ա նույն կերպ ու չի էլ մտածում, որ դա կարող ա վնասել նրա ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆԸ: Հա հենց, ինքնահաստատմանը, այլ ոչ թե ուրիշների կարծիքին իր անձի մասին: Ես եկել եմ մի համոզման, որ ՀԱՐԳԵԼԻ ԲԼՈԳԵՐՆԵՐ, Ձեր անհատական բլոգ-երում, ոչ մեկ Ձեր ձեռքը չի բռնում ու ՖԼՈՒԴ-ԲԼՈԿ չի դնում Ձեր բառերի վրա:

Մեկ էլ ավելացնեմ, որ ինչքան աղջիկը տեղյակ ա սեքսից, էնքան նրա հետ սեքսով զբաղվելն ավելի հաճելի ա… Մտածեք ասածներիս մասին…

Ես էլ եմ մտածում…


Վճարված գովազդ ::