Դեկտեմբերի 11-13-ը Ծաղկաձորում սեմինար քննարկման էինք` “Բլոգինգ. Բլոգի ղեկավարման էթիկա” թեմայով: Էհ. էլ որն ասեմ, էլ որը… Շատ լավ անցավ, էնքան լավ, որ այդ երեք օրը իմ կարծիքով քիչ էր: Ես դա հասկացա վերջին օրը, երբ բոլորն էնքան բան ունեին ասելու, որ թվում էր` մի տաս օրվա կուտակված խոսքեր էին բոլորի մոտ: Ժպիտով հայաքցներն ու միանշանակ լավ կարծիքը այդ օրերի հանդեպ անպակաս էին բոլորի մոտ:
Այդ երեք օրերը Ծաղկաձորի Երիտասարդական Կենտրոնի 4-րդ հարկի բոլոր սենյակներում “շուխուռ” էր` նույնիսկ գիշերները, երբ “Մաֆիա” խաղացողները, բոլորը կարմիր խաղաքարտերով, անվերապահորեն կասկածում էին արդեն բոլորին, նույնիսկ իրենք իրենց: (more…)