Մանկութիւնս կամ մի դիզայների մասին :Ճ

Thursday, June 17th, 2010

Էսօր Ֆեյսբուքում խմբի հրավեր էի ստացել, մի վեբ կայքի ֆեյսբուքյան խումբ էր: Սովորությանս համաձայն հայկական կայքերն անպայման մտնում եմ: Ու նման մի սովորության համաձայն կամ բնազդաբար անպայման կայքի ամենաներքևում նայում եմ կայքը սարքողների անունները: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ…Երբ կարդացի դիզայների անունը: Հիշեցի մի քանի տարի առաջ, երբ նոր էի մտնում վեբ-ի ասպարեզ, ու էն ժամանակ դեռ ֆրինետն էր մզզցնում :D , ես շատ-շատ էի հավանում մի աղջիկ վեբ դիզայների գործերը: Չգիտեմ ուրիշներին ինչքանով ա ծանոթ Thiternik անունը, բայց իմ մեջ դեռ “մանկութիւն”-ից տպավորվել էր, ու գիշերվա հազարին էլ վեր կացնեին, ասեին Թիթեռնիկն ով ա, անունն ինչ ա, միշտ էլ կպատասխանեի Էմմա Գրիգորյան /չնայած` ոչ մի կայքում հայերեն տառերով չեմ տեսել նրա անունը ու ավելի տպավորվել էր մեջս հենց լատինատառը. Emma Grigoryan /: Գովազդ չեմ համարի ու անպայման կնշեմ նրա գուցե ամենաառաջին, գուցե ոչ առաջին կայքի հասցեն` http://users.freenet.am/~thiter/ : :D

Պարզվեց Թիթեռնիկը վերջերս լավ էլ սոցիալական ակտվիություն ա ցուցաբերում, իսկ ինձ առիթ չի եղել նրան տեսնել, կամ էլ տեսել եմ, ու չեմ իմացել, որ դա ինքն ա: Ամենազարմանալին ինձ համար այն էր, որ ոչ մի տեղ չգտա նրա կայքի հասցեն: Գուցե չունի՞…

Մեկը մյուսի հետևից գտա նրա ԲլոգՍփոթյան  և ԼայվՋրնլյան բլոգների հասցեները: Սովորությանս համաձայն չհավանեցի, երբ բլոգում գրում էր տրանսլիտ հայերենով, բայց դե…ստեղ էն ասել, քո հավանությանը սպասող էլ չկար:  Շատ-շատ հավանեցի Ֆոտոդոմ-ի տիրությում գտնվող նրա ֆոտոկայքը ու Ֆեյսբուքյան նկարները: Եվ վերջում… Շատ զարմացա, երբ բլոգում ինչ-որ տեղ կարդացի, որ ամուսնացած է… Չնայած, եթե հիշողությունս չի դավաճանում… Նա պիտի որ իմ տարիքին լիներ… Հմ…այսինքն տանն ե՞մ մնացել… :D

Հանճարեղ Գուգլը Thiternik-ի մասին ողջ ինֆորմացիան կտա ցանկացած մարդու, դրա համար էլ ոչ մի ուրիշ հղում չեմ դնում նրա կայքերից :D

Բայց հիշողությունները հաճելի էին, որովհետև էն ժամանակ նա իմ ոգեշնչման աղբյուրն էր, ու նորից գտա :D Չնայած ասեմ, որ համարյա ծանոթ էլ չենք :D

Պատմական ակնարկ իմ ինտերնետիզացման մասին

Thursday, March 4th, 2010

Բոլորն էլ ինչ-որ բանից սկսում են ինտերնետի հետ իրենց ծանոթությունը: Այսօրվա օգտվողների համար սկիզբն արդեն դրված է. օդնոկլասնիկը չի թողնի, որ դուք ապրեք առանց ինտերնետի հետ ծանոթանալու: Իսկ 2001-ին, երբ ես 8-րդ դասարանում էի, ոչ մի օդնոկլասնիկ էլ չկար:

Դպրոցը նոր համակարգիչներ էր ստացել, և վերջապես ազատվել էինք սովետական БК համակարգիչներից: Մենք իհարկե առաջինը չէինք, որ օգտվում էինք այդ համակարգիչներից, բայց մեզանից տարիքով մեծերից ընդհամենը մի քանիսն էին հետաքրքրվում դրանցով:

Երբ հերթը հասավ մեր դասարանին, ես անտարբեր չմնացի: Ու երբ մեր կենսաբանության դասատուն ասում էր “Հեսա կգնաք ձեր չոր թվերով կապրեք”, ես միևնույն է համոզված էի, որ իմ թվերը չոր չեն լինի: :) (more…)


Վճարված գովազդ ::