Blog of Vardan Grigoryan » հիշողություններ

Մանկութիւնս կամ մի դիզայների մասին :Ճ
Էսօր Ֆեյսբուքում խմբի հրավեր էի ստացել, մի վեբ կայքի ֆեյսբուքյան խումբ էր: Սովորությանս համաձայն հայկական կայքերն անպայման մտնում եմ: Ու նման մի սովորության համաձայն կամ բնազդաբար անպայման կայքի ամենաներքևում նայում եմ կայքը սարքողների անունները: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ…Երբ կարդացի դիզայների անունը: Հիշեցի մի քանի տարի առաջ, երբ նոր էի մտնում վեբ-ի ասպարեզ, ու էն ժամանակ դեռ ֆրինետն էր մզզցնում   , ես շատ-շատ էի հավանում մի աղջիկ վեբ դիզայների գործերը: Չգիտեմ ուրիշներին ինչքանով ա ծանոթ Thiternik անունը, բայց իմ մեջ դեռ “մանկութիւն”-ից տպավորվել էր, ու գիշերվա հազարին էլ վեր կացնեին, ասեին Թիթեռնիկն ով ա, անունն ինչ ա, միշտ էլ կպատասխանեի Էմմա Գրիգորյան /չնայած` ոչ մի կայքում հայերեն տառերով չեմ տեսել նրա անունը ու ավելի տպավորվել էր մեջս հենց լատինատառը. Emma Grigoryan /: Գովազդ չեմ համարի ու անպայման կնշեմ նրա գուցե ամենաառաջին, գուցե ոչ առաջին կայքի հասցեն` http://users.freenet.am/~thiter/ :

Պարզվեց Թիթեռնիկը վերջերս լավ էլ սոցիալական ակտվիություն ա ցուցաբերում, իսկ ինձ առիթ չի եղել նրան տեսնել, կամ էլ տեսել եմ, ու չեմ իմացել, որ դա ինքն ա: Ամենազարմանալին ինձ համար այն էր, որ ոչ մի տեղ չգտա նրա կայքի հասցեն: Գուցե չունի՞…

Մեկը մյուսի հետևից գտա նրա ԲլոգՍփոթյան  և ԼայվՋրնլյան բլոգների հասցեները: Սովորությանս համաձայն չհավանեցի, երբ բլոգում գրում էր տրանսլիտ հայերենով, բայց դե…ստեղ էն ասել, քո հավանությանը սպասող էլ չկար:  Շատ-շատ հավանեցի Ֆոտոդոմ-ի տիրությում գտնվող նրա ֆոտոկայքը ու Ֆեյսբուքյան նկարները: Եվ վերջում… Շատ զարմացա, երբ բլոգում ինչ-որ տեղ կարդացի, որ ամուսնացած է… Չնայած, եթե հիշողությունս չի դավաճանում… Նա պիտի որ իմ տարիքին լիներ… Հմ…այսինքն տանն ե՞մ մնացել…

Հանճարեղ Գուգլը Thiternik-ի մասին ողջ ինֆորմացիան կտա ցանկացած մարդու, դրա համար էլ ոչ մի ուրիշ հղում չեմ դնում նրա կայքերից

Բայց հիշողությունները հաճելի էին, որովհետև էն ժամանակ նա իմ ոգեշնչման աղբյուրն էր, ու նորից գտա   Չնայած ասեմ, որ համարյա ծանոթ էլ չենք

Պատմական ակնարկ իմ ինտերնետիզացման մասին
Բոլորն էլ ինչ-որ բանից սկսում են ինտերնետի հետ իրենց ծանոթությունը: Այսօրվա օգտվողների համար սկիզբն արդեն դրված է. օդնոկլասնիկը չի թողնի, որ դուք ապրեք առանց ինտերնետի հետ ծանոթանալու: Իսկ 2001-ին, երբ ես 8-րդ դասարանում էի, ոչ մի օդնոկլասնիկ էլ չկար:

Դպրոցը նոր համակարգիչներ էր ստացել, և վերջապես ազատվել էինք սովետական БК համակարգիչներից: Մենք իհարկե առաջինը չէինք, որ օգտվում էինք այդ համակարգիչներից, բայց մեզանից տարիքով մեծերից ընդհամենը մի քանիսն էին հետաքրքրվում դրանցով:

Երբ հերթը հասավ մեր դասարանին, ես անտարբեր չմնացի: Ու երբ մեր կենսաբանության դասատուն ասում էր “Հեսա կգնաք ձեր չոր թվերով կապրեք”, ես միևնույն է համոզված էի, որ իմ թվերը չոր չեն լինի:

Մի խոսքով km.ru կայքի չաթ-ն առաջին տեղն էր, որ մենք դասարանցիներով մտնում էինք ու խոսում ռուս աղջիկների հետ: Հետո ինչ-որ ՄԱՆԳՈ-ի նման բառ էր, չեմ հիշում, նման անունով մի ինտերնետ խանութ կար, ու քարտեր էր տալիս, ես էլ գրանցվել էի, ու փոստով ուղարկեցին: Քարտը երկար ժամանակ պահում էի գրպանումս, չնայած որ հաշվի վրա ընդհամենը 20 միավոր կար, ու ամեն ամիս 5 միավոր կայքը իբր նվիրում էր: Իսկ ես մեծ հույսեր ունեի որ որոշ ժամանակ անց կկարողնամ 3000 միավորանոց ինչ-որ բան առնել:

Հա, մոռացա նշել, որ km.ru-ի մի աղջկա սիրահարվել էի: Զանգում էի, խոսում էինք, ռուսերենս էի զարգացնում     : Դե հետո ի՞նչ, հետո մի օր էլ նա չուզեց հետս խոսել ու տենց պրծավ-գնաց: Եվ ես, “խորին վշտով” ինձ նվիրեցի ուսմանը:

Համակարգչային կենտրոն ունեինք դպրոցում, որտեղից էլ հենց ինտերնետ էինք մտնում, ու կենտրոնի աշխատակիցներից մեկը “վեբ դիզայն գիտեր”: Մի օր էլ, երբ ես նրան խնդրեցի ինձ սովորեցնել, նա միանգամայն լուրջ հայացքով ասաց. “Գրանցվիր պարապմունքներին, վճարիր ու կսովորես”: Ու ես կրկնակի խորին վշտով ինձ նվիրեցի ընդունելության քննության պարապմունքներին:

Ընդունվեցի, ու հենց առաջին բանը որ արեցի, համակարգչիս մեջ տեղադրեցի FrontPage ծրագիրը և սկսեցի քրքրել: Ու քրքրումներիս առաջին ցուցադրական արդյունքն եղավ դեռևս այն ժամանակ գերհայտնի freenet ցանցում իմ կայքը, որտեղ տեղադրեցի իմ բանաստեղծությունները (մանկուց այդ տաղանդը մեջս զգացել էի   ): Մոռացա նշեմ, որ այդ ընթացքում km.ru-ն մոռացվեց, ու ես արդեն “չաթ էի անում” հայ աղջիկների հետ` erevan.august4u.ru կայքում:

Էդպես տարիներն անցան, ես արդեն հմտանում էի վեբ դիզայնի մեջ, փոխվում էին նաև չաթ-երը, որտեղ ես ժամանակ էի անցկացնում: Իրար հետևից հայտնվեցին titan.am, skizb.am ու մի շարք իրար նման ու նույն դվիժոկով աշխատող չաթ-երը, որոնցից բոլորում ես կայի, ու ակտիվ “գործունեություն էի ծավալում”: Հետո եկավ մի շահ, որ ես ու ընկերներս որոշեցին մեր սեփական կայքը ստեղծել, որը կունենա նաև չաթ: Անվանեցինք այն mult.am և սկսեցինք chat.mult.am-ի ՓիԱռ-ային գործունեությունը:

Չգիտեմ կարդացողներից քանիսն է եղել նշածս չաթերում, բայց երևի գիտեք, որ այս չաթերում կար SU (Super User) պաշտոն: Ու մենք մեր չաթում մի քանի հոգու նվիրեցինք այդ պաշտոնները` ակնկալելով նրանց կողմից մարդկանց ներքաշում:

Էհ… mult.am-ում ընդհամենը սկսեց աշխատել չաթը, քանի որ մնացած մասը ուղղակի չէի հասցնում սարքել:

Լավ ժամանակներ էին, անհոգ էի ու ամեն ստից բանից ուրախանում էի:

Եվ ահա մի օր հասկացա, որ ես ուզում եմ DJ դառնալ: Որտեղից որտեղ ծանոթացա Վարդան Պապիկյանի հետ (CJ VARDAN անուն ուներ էն ժամանակ), որոշեցինք երկուսով պրոյեկտ կազմել: Երկար չգրեմ, մի խոսքով ստեղծեցինք պրոյեկտը` NUCLEAR անունով, կայքը սարքեցինք ու… Ու հովանավոր գտնելու ճանապարհին մենք հասկացանք, որ ավելի լավ կլինի զբաղվել վեբ կայքերի պատրաստմամբ:

Էդպես էլ ստեղծվեց Սեկտոր Ստուդիան, հետո …բազմաթիվ վերանվանումներից հետո, եկանք հասանք NEOMEDIA-ին:

—- Էստեղ գնաց գովազդը —-

Ո՞վ կպատկերացներ, որ DIAL-UP կապով այդքան հիացած իմ նման տղան, հիմա չի բավարարվի 512 Կբիթ/վրկ.  սիմետրիկ արագությամբ, ու կկնքի պայմանագիր FastClick-ի հետ` 1024 Կբիտ/վրկ սիմետրիկ արագության համար, և ընդհամենը 11.000 դրամով:

—- Գովազդի վերջ —-

Հիմա երևի չեք պատկերացնում, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիշողություններս էնքան հաճելի էն ու պատկերավոր, որ ուզում եմ նորից մի երկու-երեք օրով գնալ հին ժամանակներ: Երանի կարողանայի: